Նիկոլ Փաշինյանը Հայաստանին ու Արցախին հասցրել է ավելի քան 100 միլիարդ դոլարի վնաս
7 or.am-ը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի հասցրած նյութական վնասները Հայաստանին ու Արցախին հսկայական են:
Թշնամուն են անցել 9 շրջան՝ ներառյալ Շուշիի ու Հադրութի շրջանները: Ադրբեջանին է հանձնվել Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը: Ավերվել է զգալի բնակմակերես: ՀՀ և ԱՀ զինուժի կորուստները գնահատվում են 3 միլիարդ դոլարի չափով:
Հսկայական մշակութային ժառանգություն է անցել թշնամու վերահսկողության տակ: Ըստ տարբեր աղբյուրների՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել պատմության և մշակույթի 2000 հուշարձան՝ այդ թվում 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 591 խաչքար, 52 ամրոց, Տիգրանակերտը, Ծիծեռնավանքի բազիլիկը, Ազոխի քարանձավը, Նոր Կարմիրավանի գերեզմանոցը, Միրիկի, Կերենի հնավայրերը, այլ հուշարձաններ, մշակութային արժեքներ, գրադարաններ և այլն։
Ադրբեջանին անցել է ՀՀ տարածքից 41 քառակուսի կիլոմետրանոց հատված, Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց ճանապարհահատվածը (սրա արդյունքում կրճատվել է Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալը. այլընտրանքային ճանապարհը վատանցանելի է և չի փոխարինում նախկին ճանապարհին): Ադրբեջանական զորքը մտել է ՀՀ տարածք Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:
Արցախում հայկական կողմը կորցրել է 118 համայնք՝ քաղաքներ և գյուղեր: Հադրութի շրջանից Ադրբեջանին է անցել 42 բնակավայր: Մարտակերտի շրջանից Ադրբեջանին է անցել 13, իսկ՝ Ասկերանից 8 բնակավայր:
Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախի կորսված տարածքներում իրականացված բոլոր ծրագրերը՝ ճանապարհաշինություն, ջրամատակարարում, կրթություն, առողջապահություն և այլն, կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ: Պատերազմի օրերին հիմնադրամի միջոցներից, ռազմական ծախսերի անվան տակ, անհետացել է 100 միլիոն դոլարի չափ գումար:
Արցախի ՀՆԱ-ն 2020-ից հետո պակասել է 20 միլիարդ դրամի կարգի: Արցախում կորցրել ենք գյուղատնտեսական նշանակության ավելի քան 7 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ՀԷԿ-եր, հանքեր: Հայաստանի ու Արցախի բյուջեները կորցրել են միլիարդավոր դրամներ:
Պաշտոնական տվյալներով 3.788 (նիկելոնք զոհերի ամբողջական ցուցակը չեն հրապարակում, որպեսզի թաքցնեն իրական թիվը), իսկ իրականում՝ մոտ 5.000 զոհ ենք ունեցել: Տարբեր հաշվարկներով ունենք երկու տասնյակ հազարի հասնող վիրավորներ, տասնյակ հազարավոր տնազուրկներ:
Առաջիկա 20 տարիների համար բյուջեի չստացված մուտքերը և բյուջեի ծախսային բեռը զոհվածների ու վիրավորների համար հանրագումարում կկազմեն ավելի քան 4,5 միլիարդ դոլար:
Եթե նյութական՝ ֆինանսական, տեսք տանք բոլոր կորուստներին ու ապագա կորցրած հնարավորություններին, ապա Նիկոլ Փաշինյանի հասցրած վնասը գնահատվում է ավելի քան 100 միլիարդ դոլար: Ահա այսպիսի վնաս է հասցրել մեր երկրին Նիկոլ Փաշինյանը։ Սա՛ է իսկական թալանը»։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի