Փաշինյանի Հայաստանում ընդդիմադիր պատգամավորներին ապօրինի գաղտնալսելը թույլատրվում է, արհեստածին տեսաձայնագրություններով հետապնդումները` ողջունվում
ՀՀ գլխավոր դատախազությունը պարտակում է ընդդիմադիր պատգամավորներին ապօրինի գաղտնալսումները. Նրանց հեռախոսներում գաղտնալսող ծրագրեր տեղադրելու հայտարարությունները թողել է անհետեւանք:
Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 4-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսների մեջ տեղադրել են գաղտնալսող ծրագիր: Պատգամավորներն ունեն սահմանադրական անձեռնմխելիություն, ավելին` օրենքն ուղղակի արգելում է ապօրինի գաղտնալսումները:
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք ընթացք տրվել է անձեռնմխելիության կարգավիճակում գտնվող անձանց ապօրինի գաղտնալսելու վերաբերյալ հայտարարություններին, պարզվեց՝ ոչ։
«Տեսանյութում հայտարարությունը շատ ընդհանրական է: Կոնկրետ տվյալներ, հանգամանքներ ներկայացվելու դեպքում պատշաճ իրավական ընթացակարգերով ստուգման առարկա կդարձվի»,-մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Փոխարենը` դատախազությունը ընթացք է տալիս ձմռանը մուրացկան կանան գումար տալու մասին տեսանյութին` դա ներկայացնելով որպես ապրիլ-մայիս ամիսներին քաղաքացիներին կաշառքի բաժանում ու ապօրինի հետապնդում իրականացնում:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի