Խուսափել ողբերգությունից
Քաղաքական լարվածությանը զուգահեռ` երկրում մեծանում է չարությունը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Սա ծայրահեղ վտանգավոր պրոցես է։ Այնքան վտանգավոր, որ եթե պահը բաց թողեցինք, ուշացրեցինք դրա դեմն առնելը, ապա հետո ողբերգություն կարող է լինել։
Նկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում։ Գործնականում իշխանության ներկայացուցիչները, ՔՊ-ականները այլևս չեն լինում հանրային վայրերում, և մենք գործ ունենք «ընդհատակի իշխանություն» անոմալ երևույթի հետ։ Նրանց հատուկենտ հրապարակային ելույթներում նկատվում է անորոշությունից ծնված անմիտ ագրեսիա, ինչն էլ ավելի է լարում մթնոլորտը։
Իրավապահներով չարության աճի դեմը հնարավոր չի լինելու առնել։ Հայաստանը ներքին, քաղաքացիական արյան չտանելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի գիտակից մարդկանց համագործակցությունը։ Թեկուզ` միայն այս հարցի շուրջ։
Ներհասարակական, ներհանրային լարվածության աղբյուրը պատմական աղետի մասշտաբներն են, հազարավոր զոհերի փաստը, ահռելի անորոշությունները և անձնապես Նիկոլ Փաշինյանը։ Եթե այլ պատճառներ հորինենք, ապա կոպիտ սխալվելու ենք։ Այսօրվա վտանգավոր չարությունը Նիկոլի 4 տարվա գործունեության արդյունքն է։ Բոլորին վիրավորելու, վարկաբեկելու, ահաբեկելու 4 տարին անհետևանք չեն անցել։ Նրա ամեն զարհուրելի ձևակերպմանը, նախադասությանը և քայլին իր թիմը, ծափահարելու փոխարեն, ժամանակին պետք է թիմային ուժ գտներ ու սաստեր։ Այսօր արդեն առանց հրաժարականի հնարավոր չէ պատկերացնել լարվածության թուլացում։
Շեշտում եմ. իրավապահներով և քրեական գործերով ներքին լարվածությունը և մեծացող չարությունը հնարավոր չի լինելու զսպել։ Քաղաքական լուծումներ են պետք։ Չարության և ագրեսիայի կասեցման համար անհրաժեշտ են այլ լուծումներ։ Մեր խնդիրը պետության հանդարտեցումն է, նոր, սոլիդ, աշխատունակ իշխանությունը, և ոչ երբեք՝ ներքին թշնամանքը։ Ցանկացած թիմ, ցանկացած շրջանակ, անհատ, որը ներքին չարության վտանգը հասկանում է, պետք է ուժ գտնի` համագործակցության, և ունենա հստակ գիտակցություն, որ նման պրոցես թույլ տալ չի կարելի։
Հայաստանը չպետք է մտնի ներքին արյան և ներքին թույնի դժոխքը։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի