Ահաբեկչությամբ եւ մարդաորսությամբ չե՛ք հաջողի կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը․ ՀՅԴ ԳՄ
Այս օրերին իրավապահ համակարգի կողմից համատարած են ՀՀ քաղաքացիների անհնազանդության խաղաղ ակցիաների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունները, բիրտ ուժի կիրառումը, մարդաորսությունն ու բռնաճնշումները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
«Ժողովրդական արդար ընդվզումը կասեցնելու եւ բողոքի համազգային ձայնը խլացնելու նպատակով ողջ իրավապահ համակարգը լծվել է մեկ անձի եւ նրա ռեժիմի բիրտ պաշտպանությանը։ Այս օրերին իրավապահ համակարգի կողմից համատարած են ՀՀ քաղաքացիների անհնազանդության խաղաղ ակցիաների նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունները, բիրտ ուժի կիրառումը, մարդաորսությունն ու բռնաճնշումները։
Ոստիկանության այս դատապարտելի վարքագիծը դրսեւորվում է թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում, այն ուղղված է հանրության մեջ վախի եւ ահաբեկության մթնոլորտ սերմանելուն։
Երեկ վաղ առավոտյան անհիմն մեղադրանքով բերման են ենթարկվել «Դիմադրություն» շարժման Արմավիրի մարզի պատասխանատու մեր ընկերները, խուզարկվել է ՀՅ Դաշնակցության Արմավիրի գրասենյակը։
Հայտարարում ենք՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կառույցն իր ողջ համահայկական ներուժով «Դիմադրություն» շարժման առաջին շարքերում է, եւ ապօրինի գործողություններով, ահաբեկչությամբ եւ մարդաորսությամբ չե՛ք հաջողի կասեցնել մեր պետականության համար մղվող աննահանջ պայքարը»,- նշված է հայտարարության մեջ։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի