Դուք իմ հեռախոսահամարը գիտեք, զանգեք. Արթուր Վանեցյանը դիմեց ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին
Որեւէ պարագայում մենք որեւէ սադրանքի չենք տրվելու եւ որեւէ ապօրինի գործողություն չենք անելու: Այս մասին այսօր` մայիսի 1-ին, հանրահավաքից առաջ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հարգելի ժողովուրդ, խնդրում եմ չտրվեք սադրանքների, մենք Հայաստանում հայերի հետ չունենք, հայը հայի դեմ մենք չենք հանելու, մենք ենք պայքարում անվտանգ երկիր ունենալու համար, բերեկեցիկ ապագա ունենալու համար, որ հայն իր հայրենիքում ապրի անվտանգ, լավ , արժանապատիվ: Որեւէ պարագայում մենք որեւէ սադրանքի չենք տրվելու եւ որեւէ ապօրինի գործողություն չենք անելու, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք վճռական,մենք լինելու ենք վճռական եւ օգտվելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր գործիքներից: Մենք ապացուցելու ենք, որ մենք շատ ենք եւ համաձայն չենք այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ»,-ասաց նա:
Վանեցյանը դիմեց ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, եւ ասաց, որ ինքը պատրաստակամ է բացահայտել այն հանցագործություները, որի մասին նրանք ազդարարել են: Վանեցյանը հորդորեց զանգահարել իրեն, եթե կա տեղեկատվություն, որ ինչ-որ մարդիկ մտադիր են ուժ կիրառել:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի