3 գլխավոր ուղղություն, որ պետք է «կարգի բերվի» իշխանափոխությունից հետո. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«3 գլխավոր ուղղությունները, որ պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո․
1. Անվտանգային համակարգ, սա վերաբերվում է ինչպես բանակին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Ներքին և արտաքին անվտանգային խնդիրները շարունակում են խորացման ու ճահճացման միտումներ դրսևորել, որի դեմն արագ պետք է առնել։
2. Արտաքին քաղաքականություն, միջազգային հանրության և հիմնական դերակատարների համար ընկալելի դառնալու և համահայկական շահերը պատշաճ ձևով ներկայացնելու առաջնահերթություն։
Սա բխում է նաև անվտանգության բաղադրիչն ապահովելու տրամաբանությունից։
3. Կառավարման համակարգի կառուցում/վերակառուցում, արդյունավետ սիստեմի ստեղծում։
Ցանկացած ճգնաժամի պարագայում՝ համավարակից մինչև պատերազմական գործողություններ, արդյունավետ ելքը կախված է կառավարման համակարգը ժամանակին գործի դնելուց և դրա արդյունավետությունից։
Անելիքները հսկայական են՝ վերջը նույնիսկ չի էլ երևում, բայց կարծում եմ, որ պետք է սկսել այս 3 խոշոր ուղղություններից»:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի