Կառավարության «հերթական ազգադավ և անմիտ որոշմամբ» փակվում է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը. Էդգար Ղազարյան
Կառավարության «հերթական ազգադավ և անմիտ որոշմամբ» փակվում է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Անտեսելով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների, նրանց ծնողների, ապագա դիմորդների, Եղեգնաձոր համայնքի ավագանու, ՀՀ Վայոց ձորի մարզպետի, Ազգային ժողովի բազմաթիվ պատգամավորների կարծիքը, անհաղորդ մնալով բազմաթիվ հանրային և մասնավոր քննարկումների ժամանակ ներկայացված հիմնավոր տեսակետներն ու առաջարկությունները և հիմնվելով ՀՊՏՀ ղեկավար կազմի մի քանի հոգու սեփական ձախողումներն ու թերացումները իբրև «հիմնավորումներ» ներկայացնող մարդկանց կարծիքի վրա՝ ՀՀ կառավարությունը 2022 թվականի ապրիլի 7-ին որոշում կայացրեց 2022-2023 թվականների ուսումնական տարում անվճար տեղեր չհատկացնել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղին՝ դրանով իսկ սկսելով մասնաճյուղը փակելու գործընթացը։
Արցախը, Սյունիքը և Վայոց ձորը թշնամուն հանձնելու մտադրություն ունեցող իշխանությունները, հավանաբար, մտածում են, որ այդ տարածաշրջանների տնտեսական, սոցիալական, կրթական և այլ հարցերով այլևս պետք է զբաղվի Ադրբեջանի կառավարությունը»,- գրել է նա։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի