Իշխան Սաղաթելյան. Իշխանության եւ ընդդիմության միջեւ բախման հիմնական պատճառը Ղարաբաղի մասին պատկերացումներն են
Իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բախման հիմնական պատճառը հակասություններն են Հայաստանի ապագայի վերաբերյալ կողմերի տեսակետներում։ Այս մասին Ազգային ժողովում մարտի 24-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց ընդդիմության նախաձեռնությունները, որոնք բազմիցս մերժվել են խորհրդարանական մեծամասնության կողմից։ Դրանց թվում է նաեւ ԱԺ-ում Ղարաբաղի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը։
«Նրանք հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ ավելի բարձր կարգավիճակով միջխորհրդարանական հանձնաժողով կա եւ որ Ղարաբաղի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։ Արդյունքում՝ այդ միջխորհրդարանական հանձնաժողովը 8 ամսվա ընթացքում ոչ մի նիստ չի անցկացրել»,- դժգոհեց Սաղաթելյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի