Կամ մենք միասին կասեցնում ենք էս ոստիկանական, ԱԱԾ-ական տեռորը, կամ մեր երկիրն այլեւս ապագա չունի. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արդեն հասել է խորհրդարան: Նա լրագրողներին հայտնեց, որ առավոտյան իրեն զանգահարել են Կենտրոնի Քննչական բաժնից եւ ասել, որ ունեն որոշում իր աշխատասենյակում անցկացնելու խուզարկություն:
«Ես ասացի՝ սիրով, բայց աշխատանքային ժամը դեռ չի սկսվել, ես գալիս եմ: Ասացին՝ եթե չգաս հիմա, մենք դուռը կջարդենք: Ես ասացի՝ ինչի՞ եք տենց էքստրեմալ սցենարներ նկարագրում, ես գալիս եմ:
Հարգելի հայրենակիցներ, սա այլեւս անկասելի բեսպրեդել է: Կամ մենք ձեզ հետ միասին կասեցնում ենք էս ոստիկանական, ԱԱԾ-ական տեռորը, կամ մեր երկիրն այլեւս ապագա չունի: Ինձ լռեցնել որեւէ բանով հնարավոր չէ: Ծիծաղելի է մտածել իմ հանդեպ ինչ-որ քրեական գործեր հարուցելու մասին: Հայտնի կինոյի նման՝ ոչ պապ եմ սպանել, ոչ տերտեր, խիղճս էլ մաքուր է: Պայքարելու եմ մինչեւ վերջ, որեւէ բանից չեմ վախենում, որեւէ բանի առաջ չեմ ընկրկելու, ամեն հնարավոր զարգացումների եւ սցենարների պատրաստ եմ»,հայտարարեց Զոհրաբյանը:
Նա նաեւ ուղերձով դիմեց միջազգային եւ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին, դեսպանատներին. «Սա տեռոր է, մի լռեք, արձագանքեք, տեսեք ինչ է կատարվում երկրում, որովհետեւ լռությունը ամենասարսափելի բանն է, անտարբերությունն ամենասարսափելի բանն է, որ կարող է կործանել: Եղեք խիզախ, եղեք քաղաքացի եւ պաշտպանեք ձեր իրավունքները»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը