Էդ իմ հանդեպ ի՞նչ գործ պիտի հարուցեք․ Զոհրաբյանի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին
«Կարող են տեղեկություններ դուրս գալ նաև Նաիրա Զոհրաբյանի մասին»,- ահա այսպես է արտահայտվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ զսպվածության կոչ անելով ԲՀԿ-ականներին։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, ի պատասխան Սիմոնյանի հայտարարության, ասաց` անբարո և անպարկեշտ է համարում ԱԺ փոխնախագահի հայտարարությունը․ «Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հենց այսօր կուղարկեմ եվրոպական կառույցներին՝ նշելով, որ ԱԺ փոխնախագահը սպառնալիք և շանտաժ է հնչեցնում ընդդիմադիր գործչի հանդեպ։ Հայտնի «Սարոյան եղբայրները» ֆիլմից դրվագ հիշեցի, որտեղ ասում է՝ ոչ պապ եմ սպանել, ոչ տերտեր, խիղճս էլ մաքուր է։ Էդ իմ հանդեպ ի՞նչ գործ պիտի հարուցեք, իմ հանդեպ ինչ-որ գործընթացներ սկսելը կլինի այս երկրի իրավական վախճանը, ֆուտուրիզմի վերջը։ Ես չեմ բացառում, որ իրենց նաև թույլ են տվել քիթը խոթել մեր անձնական տիրույթ և ասեմ, որ հասնելու եմ մինչև Եվրոպական դատարան և թող որևէ մեկը դրանում չկասկածի։ Իսկ մինչ այս եվրոպական բոլոր կառույցներն արդեն տեղեկացվեցին ԱԺ փոխնախագահի կողմից սպառնալիք և շանտաժ հնչեցնելու մասին։ Անձնականի վերաբերյալ փոքրիկ դիտարկում՝ հանկարծ չսխալվեն այդպիսի քայլ անել, դրա պատասխանը նույն տիրույթում ստանալու են հազարապատիկ ավելի զորեղ ձևով։ Կարծում եմ, որ այս իշխանությունը պետք է դադարեցնի կոմպրոմատային, կեղտոտ սպառնալիքները»,- նշեց նա։ Նա նաև նշեց, որ իշխանությունը պետք է չմոռանա բումերանգի էֆեկտի մասին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը