Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Եթե իշխանությունները խաղից հանեն ընդդիմադիր լիդերներին, կստանան ահաբեկչական ակտեր. Արամ Անտինյան

 

«Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը իր հոդվածում անդրադարձել է ընդդիմության դեմ իշխանությունների ձեռնարկած քայլերին ու դրանց հնարավոր հետևանքներին։

Նա նշել է, որ եթե Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները չեն ցանկանում անել հակասահմանադրական քայլեր ու պայքարում են բացառապես օրենքի շրջանակներում, իսկ իշխանությունները մտադիր են նրանց դեմ ուժ կիրառել՝ պետության անունից, իսկ հանրությունը հասկանում է, որ դա հաշվեհարդար է, ապա ազդեցությունը ծնում է հակազդեցություն, և կգտնվի այն ուժը, որն անօրինական ուժ կկիրառի։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով՝ մինչև հուլիսի 13-ը, ու դժվար չէ ենթադրել, որ կերկարացվի այնքան, որքան ցանկանա Փաշինյանը, և միշտ էլ կգտնի պատճառ դա անելու համար։ Միաժամանակ դժվար չէ ենթադրել, որ կորոնավիուսի դեմ պայքարը պատրվակ է՝ պայքարելու իշխանություններին քննադատող ու կառավարության հրաժարականը պահանջող ընդդիմադիրների դեմ․ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնել չի կարելի, զանգվածային բողոքի ակցիաներ իրականացնել՝ ևս։

Մի քանի օր առաջ Փաշինյանն ու թիմակիցները խղճահարություն էին առաջացնում, թե ինչպես կարելի է կորոնավիրուսով վարակված վարչապետին քննադատել ու նրա հրաժարականը պահանջել, բայց Փաշինյանը հասկացավ, որ դա աշխատող տարբերակ չէ, քանի որ եթե ինքը չի կարողանում հետևել առողջապահական կանոններին, ինչպե՞ս է դա պահանջում ժողովրդից։ Բացի այդ, մեր երկիրն այնքան խնդիրեր ունի՝ ներպետական, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական, որ օրվա մեջ 24 ժամ աշխատող վարչապետն անգամ չի հասցնի իր պաշտոնի բերումով լիազորությունների ողջ ծավալը կյանքի կոչել, ուր մնաց՝ ինքնամեկուսացածը։ Մանավանդ, որ գործից ինչպես չէր հասկանում երկու տարի առաջ, այնպես էլ հիմա, կնշանակի նրան փոխելն արդեն դարձել է ազգային անվտանգության խնդիր։ Ու կատարվեց հրաշք՝ վարչապետը մի քանի օրից առողջացավ ու ակտիվ կերպով լծվեց աշխատանքի։ Իրականում լծվեց ընդդիմության վտանգը չեզոքացնելու գործին։ Հիմա էլ Փաշինյանը շանտաժ է անում, թե պատերազմի ժամանակ ով իր դեմ պայքարի՝ հայրենիքի դավաճան է, ու կպատժի նրանց պատերազմական ժամանակների օրենքներով։ Արդյոք այս շանտաժն ու ահաբեկումն արդյունք կտա, վստահաբար՝ ո՛չ։


Երբ ժողովուրդը վստահում էր Փաշինյանին, նա ինչ ուզում, անում էր, ու ինչ ուզում էր՝ ժողովուրդն էր նրա համար անում, նաև ընդդիմախոսներին լռեցնում, թե՝ թողեք աշխատեն։ Ու եթե այդ ժամանակ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվեր, միևնույն է՝ սոցիալական բազա չէր ունենա՝ ո՛չ Փաշինյանին պաշտոնանկ անելու, ո՛չ էլ իշխանության գալու։ Իսկ այսօր, եթե Փաշինյանը բոլոր ընդդիմադիներին ձերբակալի ու սեփական ընդդիմությունը ստեղծի, միևնույն է՝ հասարակության շահերը չի կարող սպասարկել, քանի որ ժողովուրդը գտնվում է օրհասական վիճակում ու խոսքերով չես կերակրի, եթե անգամ դրանք համով ստեր են։

Ընդդիմությունը չի հրահրում անկարգություններ, այլ փորձում է կանոնակարգել անկանխատեսելի ու անկառավարելի զարգացումները, ինչն անխուսափելի է, քանի որ Փաշինյանի կառվարությունը ոչ ցանկություն ունի, ոչ էլ հնարավորություն՝ իրավիճակը բարելավելու։ Վարչապետն անհուսալի գործընկեր է արտաքին աշխարհի համար, անհուսալի ղեկավար՝ երկրի ներսում ցանկացած գործարարի ու ներդրողի համար, այդ ինչի՞ հաշվին է տնտեսությունը զարգանալու, հանրության սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվելու։ Կորոնավիրուսով պայմանավորված օբյեկտիվ համաշխարհային դժվարություններին գումարվել է ներպետական սուբյեկտիվ ձախողումները, այդ պարագայում, եթե անգամ ընդդիմության շրջանում մեղավորներ գտնվեն, դրանց մի մասին կալանավորեն, մյուսներին լռեցնեն, ողջ ժողովրդին ինչպե՞ս են լռեցնելու։

Եթե քաղաքական ընդդիմախոսներդ չեն ցանկանում անել հակասահմանադրական քայլեր ու պայքարում են բացառապես օրենքի շրջանակներում, իսկ իշխանությունները մտադիր են նրանց դեմ ուժ կիրառել՝ պետության անունից, իսկ հանրությունը հասկանում է, որ դա հաշվեհարդար է, ապա ազդեցությունը ծնում է հակազդեցություն, և կգտնվի այն ուժը, որն օրենքի անունից հակաօրինական ուժ կիրառող իշխանության դեմ կհանի զորք՝ անօրենք ուժ կիրառելով, բայց բարոյական տեսանկյունից գործելով միանգամայն օրինական։ Չմոռանանք, որ կռվող տղերքի պակաս չունենք, բացի այդ պատերազմական երկրում ապօրինի զենքի պակաս էլ չկա, ու անթաքույց զենքի դիմող քաղաքական գործիչների պակաս էլ կարծես չի զգացվում։

Կար մի պահ, որ հեղափոխական իշխանություններն էին կանխարգելիչ դեր խաղում, որպեսզի արյուն ուզող ժողովրդի կամքն արտահայտող հրացանավոր մարդիկ իշխանությունը չփորձեն վերցնել ու ժողովրդի անունից հաշվեհարդար տեսնել ում հետ կամենան։ Իսկ այսօր ընդդիմադիր քաղաքական դեմքերը, իրենց ուժերի հետ միասին, այն զսպաշապիկն են, որ հրացանավոր մարդիկ հասարակական աջակցություն չվայելեն։

Եթե իշխանությունները խաղից հանեն ընդդիմադիր լիդերներին, կստանան ահաբեկչական ակտեր, քանի որ հիմա էլ կասեն՝ այս իշխանություններից օրինական ճանապարհով ազատվել չի լինի, չտեսա՞ք, թե ընդդիմության հետ ինչպես վարվեցին։ Իրականում հրացանավոր մարդիկ ուրախ են, որ օրինապաշտ ընդդիմությունը ջախջախվի, ու իրենք փրկիչի կերպարով ասպարեզ մտնեն, ու երեսպաշտորեն պաշտպանեն ջախջախված ընդդիմության առաջնորդներին։

Եթե Փաշինյանն արգելում է, որ ընդդիմությունը զանգվածային միջոցառումներ իրականացնի, դրանով ինքն էլ է զրկվում իր կարևոր «զենքից», որ կամակորների ու ըմբոստների դեմ ժողովրդի «բանակն» ուղարկի։ Եթե օրենքի անունից դիմի տեռորի, ապա ասպարեզ կբերի տեռորիստներին։

Փաշինյանն իրականում ցանկանում է կոնոնավիրուսի առիթն օգտագործել, որպեսզի ամրապնդի իր դիրքերը, բայց համավարակի պարագայում այնքան ապաշնորհ գտնվեցին՝ ինքն ու իր կառավարությունը, որ դա էլ աշխատեց նրա դեմ։ Փաշինյանի գավառական հնարքներն արդեն արդյունք չեն տալիս, ընդդիմադիր ժամանակվա դեստրուկտիվիզմն էլ արդեն կործանարար է գործադիր իշխանության ղեկավարի համար։ Այս իրավիճակում Փաշինյանին միայն հրաշքը կփրկի, բայց հրաշքն էլ է ախր պրագմատիկ՝ փրկի Փաշինյանին, որ ի՞նչ անի, մի որոշ ժամանակ աթոռը պահելը համարենք փրկությո՞ւն։

Իհարկե Փաշինյանը կարծում էր, որ իրենից առաջ ոչինչ չի եղել, ու հավանաբար կարծում է, որ իրենից հետո էլ ոչինչ չի լինելու, բայց հարկ է հիասթափեցնել վարչապետին՝ Հայաստանը եղել, կա ու կլինի։ Պարզապես 1+1+1 բանաձևի շրջանակում ամեն մեկն անհատականություն է, նրանցից յուրաքանչյուրի կորուստը կամ խեղված ճակատագիրն անդառնալի։ Եթե անգամ իրավիճակը որոշ ժամանակ անց շտկվի, ապա դրանից կօգտվեն մեր ուրիշ հայրենակիցներ, իսկ հիմա՝ կորոնավիրուսից մեռնողը մեռնում է, արտագաղթողը արտագաղթում, սովամահ լինողը սովամահ լինում, այդ ամենն ինչպե՞ս ենք փոխհատուցելու, մտածե՞լ ենք։

tert.am