Ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել. Սեյրան Օհանյան
Ղարաբաղյան հակամարտությունը չի ավարտվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում այս տարվա ավանդական վերջին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի հանցավոր գործողությունները միայն սրեցին խնդիրը, եւ Բաքուն պետք է պատասխանատվություն կրի դրանց համար։ «Լեռնային Ղարաբաղը գործոն էր տարածաշրջանում, և նրա բոլոր ինստիտուտները պետք է շարունակեն գոյություն ունենալ՝ հանուն սուբյեկտայնության պահպանման, այդ թվում՝ պայմաններ ստեղծելով ղարաբաղցիների՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու համար», - ասաց Օհանյանը։
Պատգամավորը համոզված է, որ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով. Ընդ որում՝ կա՛մ ընդունված, կա՛մ նոր ձեւաչափերի շրջանակներում։ «Այս բանակցություններին այլընտրանք չկա»,- համոզված է խորհրդարանականը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը