Ընդդիմադիր դաշտի համախմբման միջոցով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում․ ԱԺՄ նիստ է եղել
Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության խորհրդի նիստ, որը վարել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վազգեն Մանուկյանը։
«Ներածական խոսքում Վազգեն Մանուկյանն անդրադարձել է 1988 թ․ համազգային շարժման խնդիրներին ու նպատակներին՝ նշելով, որ Շարժման միջոցով իշխանության գալուց հետո իշխանությունները հետզհետե որոշակի շեղումներ թույլ տվեցին այդ սկզբունքների ու նպատակների իրագործման ճանապարհին, և ԱԺՄ-ն պայքարում էր դրա դեմ։
Խոսելով 2018 թվականի իշխանափոխության մասին՝ Մանուկյանն անդրադարձել է այդ իշխանափոխության ներքին և աշխարհաքաղաքական արտաքին խորքային պատճառներին։
Վազգեն Մանուկյանը խոսել է նաև 44-օրյա պատերազմի ու պարտության, դրան հաջորդած ընդդիմադիր շարժումների մասին՝ անդրադառնալով այդ շարժումների ձախողման պատճառներին, ներկայացրել այս պահին ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակը, ազգային իշխանության ձևավորան հրատապությունն ու դրան հասնելու հնարավորությունները։
«Այսօր, երբ աշխարհում երբեմն ուժը շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան իրավունքը, մենք գտնվում ենք ամենաթույլ վիճակում»,-ասել է նա՝ նշելով, որ մեր երկիրը նախ պետք է ուժեղանա և այդ դիրքերից կարողանա հարաբերվել այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող բոլոր պետությունների հետ։
Կուսակցության մարզային ղեկավարներն ու ներկայացուցիչները խոսել են մարզերում տիրող իրավիճակի մասին՝ ներկայացնելով համընդհանուր դժգոհությունն իշխանությունից ինչպես ազգային, անվտանգային, այնպես էլ սոցիալ-տնտեսական հարցերում։
Կուսակցության անդամները վերահաստատել են իրենց հավատարմությունն Անկախության հռչակագրի գաղափարներին և պայքարի շարունակության պատրաստակամությունն այդ գաղափարների իրագործման համար։
Կուսակիցները վերահաստատել են նաև իրենց հավատարմությունն ԱԺՄ-ի գաղափարական սկզբունքներին, որոնցով կուսակցությունն առաջնորդվել է իր ողջ գործունեության ընթացքում։
Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ողբերգական վիճակը՝ անհրաժեշտ է համարվել կուսակցության կողմից նոր խնդիրներ կազմելն ու ակտիվ պայքար մղելը, քննարկվել են այդ նպատակով ԱԺՄ-ի նոր կառույցներ ձևավորելու և նոր անդամներ ներգրավելու հարցերը։
Ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում միայն ընդդիմադիր դաշտի համախմբման և միասնական քայլերի միջոցով հնարավոր կլինի ստեղծել համազգային շարժում (որտեղ իր ուրույն դերը կունենա նաև ԱԺՄ-ն) և հասարակական ճնշող պահանջի ներքո պարտադրել այս իշխանության հեռացումը՝ ձևավորելով ազգային իշխանություն, որն ի վիճակի կլինի լուծել մեր խնդիրներն ու առաջ տանել մեր ազգային շահերը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալ...
Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս