Ինչո՞ւ է ձեզ թվում՝ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Բաբայան
Ես ոչ մի ժամանակ Արցախի էջը փակված չեմ համարում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, 44-օրյ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:
Հարցին՝ ո՞վ հանձնեց Արցախը, Սամվել Բաբայանը նախ կարճ ասաց՝ ես, ապա շարունակեց. «Արցախը սեպտեմբերի 19-ի դեպքերով հանձնել է Արցախի իշխանությունը»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ նպաստել Արցախի հանձնմանը՝ նա արձագանքեց. «Նպաստեց։ Ես ասել եմ, որ ֆինասնավորել, այն ձևով անել, ինչ ձև անում է Նիկոլ Փաշինյանն Արցախում, ճիշտ չեմ համարում»։
Դիտարկմնը, որ ՀՀ իշխանությունը կողիքց հետեւում էր, թե ինչ է կատարվում Արցախում եւ ինչպես է հայաթափվում Արցախը, Սամվել Բաբայանն ասաց. « ՀՀ իշխանությունը ոչ մի բան չէր կարող անել, որովհետեւ չունի բանակ, չունի իր պաշտպանությունը, եւ Ադրբեջանն էլ կոշտ հարցը դնում է, որ դու չես կարող դու իմ ներքին հարցերին խառնվել: Հայաստանի իշխանությունը խնդրում էր Արցախի իշխանություններին, որ նստեն ուղիղ բանակցությունների: Նրանք էլ դա բոյկոտում էին, որովհետեւ Մոսկվայից նման կարգադրություն էին ստացել»:
Նա համաձայն չէ այն պնդման հետ, որ ՀՀ իշխանությունն է Արցախը ճանաչել Ադրեջանի մաս։
«Բայց ինչո՞ւ է ձեզ թվում, որ Հայաստանի իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը բանակցություններում, որ համաձայնել են փաստաթուղթ ստորագրել, այդ րոպեին էլ ճանաչել են Ղարաբաղն Ադրբեջանի մաս, այսինքն՝ Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին համաձայնել է փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Բոլոր նրանք, որոնք համաձայն են եղել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու, քաղաքական բոլոր այդ ուժերը կրում են պատասխանատվություն», - ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղարը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան