Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
Ինձ հրավիրել են, ես էլ գնում եմ, կգնանք, կտեսնենք ինչ հարցեր են տալիս։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով մասնակցում է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։
«Ինձ հրավիրել են, ես էլ համաձայնվել եմ ներկա գտնվել և պատասխանել իրենց հարցերին, ինչու պետք է խուսափեմ»,- ասաց նա։
Հարցին, թե ինչու ժամանակին մերժեց մասնակցել այս քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, նա պատասխանեց, որ ինքն առաջարկել էր քննել վերջին 20 տարվա կտրվածքով իրադարձությունները, թե ինչից է ամեն ինչ սկսվել եւ ուր ենք հասել, սակայն այդ առաջարկը չէր ընդունվել, ինքն էլ հրաժարվել էր հետագա համագործակցությունից:
Բաբայանն ասաց, որ Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել։
Լրագրողների հարցին՝ ինչպես է պատկերացնում լուծման ձևը՝ հաշվի առնելով, որ ինքն առաջարկում էր կոմիտե ստեղծել, Բաբայանը պատասխանեց․ «Ես առաջարկել եմ, բայց քանի որ Արցախի իշխանությունները երևի իրենց ձևը ունեն, իսկ Հայաստանի ընդդիմությունը համարում է, որ ես խանգարում եմ իրենց պլաններին, դրա համար ձեռնպահ եմ մնացել։
Մենք ունենք շատ խելոք ընդդիմություն, չէի ցանկանա նրանց խանգարել, ծրագրեր ունեն, ապագան տեսնում են՝ ուր են գնում, ինչ են անում»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան