Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալ Բնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվեն Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում «Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկ Թրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street Journal Ամենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով

ԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալԲնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվենԱդրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. ԶախարովաՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկԹրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսԼոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել էԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՕգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածներըՆեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետներիՎենեսուելայում նավթի արտահանման առաջընթաց է դիտվումԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են 18-ամյա աղջկա առևանգման դեպքը․ մեկ անձ ձերբակալվել էԹրամփը երեք օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերըԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացուց պահանջել է խոշոր չափերի կաշառքՋամալ Մուսիալան կրկին անհանգստացրել է ֆուտբոլային հանրությանըՀայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունումԱշխատաժողով՝ գլոբալ գինու շուկաներում Հայաստանի արտահանման ներուժը ընդլայնելու նպատակովՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում ենԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբԿառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքներըԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայումՀանրային ենթակառուցվածքների տարածական տվյալները կներառվեն Ազգային գեոպորտալումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածումԱդրբեջանական նավթի գինն աճել էԼեհաստանում ուկրաինացի երեխաների վրա են հարձակվելՀանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՎաղարշապատում հիմնանորոգվում է շուրջ 1.9 կմ ճանապարհահատվածԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՎայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինիՆախատեսվում է մանկապարտեզներում գործարկել 6-12 ամսական երեխաների՝ հանրապետությունում առաջին խումբըԳյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարարվելՄԱԿ-ը կոչ է արել առաջնահերթություն համարել երեխաների ու երիտասարդների թվային անվտանգությունըՀնդկաստանի պաշտպանության քարտուղարին ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունըԱդրբեջանում հետախուզվող լրագրողների հայտարարությունները որևէ կապ չունեն Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման հետ․ ՌԴ ԱԳՆԻսրայելը հարվածել է ԻդլիբինՀայաստանը պետք է պարզաբանի սանիտարական խախտումների պատճառներըԱՄՆ-ն փոխել է Իրանի նկատմամբ մարտավարությունը․ CNN
Հայաստան

Ավելի քան 87 միլիոն դրամ Ավինյանի երդմնակալության համար

Ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար են երևանցիները հատկացրել, որ Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանը որոշ փակագծեր է բացել, թե ինչի վրա են ծախսվել տասնյակ միլիոնները։

Ավինյանի ինագուրացիան ուրարտական շրջանի արքայական միջոցառում էր հիշեցնում։ Նորընտիր քաղաքապետին դռան մոտ դիմավորեցին Արգիշտի թագավորի ժամանակների զինվորները, Ավինյանը ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782 թվականի սեպագիր արձանագրության վրա, քաղաքապետարանի սրահը պատված էր ոսկեգույն դեկորներով, որոնց վրա պատկերված էր Երևան դարձած Էրեբունու անցած ուղին։

Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը բարոյական դաշտում է դիտարկում հարցը. - «Սա իսկապես ինձ համար խայտառակություն է՝ հաշվի առնելով հատկապես՝ ինչ վիճակում է այսօր մեր պետությունը. մենք ընդունում ենք Արցախից բռնի ներգաղթածներին, ուստի կարծում եմ, որ նման շուքով, նման գումարով երդմնակալություն անել, կներեք, բարոյականության խնդիր է արդեն»։

Հատկացված տասնյակ միլիոնների առյուծի բաժինը ծախսվել է ուրարտական ոճի զարդարանքի վրա։ Քաղաքապետարանից «Ազատությանը» հայտնել են, որ «պատմագրական դեկորատիվ բազմաֆունկցիոնալ կոնստրուկցիաները» պայմանագրային արժեքի շուրջ 50 տոկոսն են կազմում», այսինքն՝ միայն 43.5 միլիոնը ծախսվել է թագավորական բեմադրության համար։ Մյուս մասը տեխնիկական է՝ դիզայն, տպագրության, հյուրասիրություն։

«Ըստ իս՝ գործ ունենք հիվանդ փառասիրության հետ։ Միջոցառումը ես ինքս տեսել եմ միայն կադրերով, և ինձ համար գոնե ակնհայտ է, որ գործ ունենք փառամոլության հետ, որի համար զոհաբերվում են մեծ գումարներ, և ճաշակի խնդիրը շատ լուրջ է նման դեպքում, որովհետև ամեն ինչ չէ, ինչը որ թանկ է, և ինչի համար կարելի է շատ գումար վճարել, գեղեցիկ է։ Ես կարծում եմ՝ կարելի էր առհասարակ չանել նման մեծ ծախսեր, տվյալ դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտավոր էր կասեցնել, կանխել, զգուշացնել, որ առաջինը՝ հիմա դրա ժամանակը չէ, երկրորդը՝ այդ միջոցները ուղղվելու շատ ավելի կարևոր տեղեր կան», - նշեց Իզաբելլա Աբգարյանը։

«Երևանցիներին սա կհիշեցի, թե որտեղից են սկսվում Երևանի ակունքները», - նորընտիր քաղաքապետ Ավինյանը հենց իր երդմնակալության օրը լրագրողներին բացատրեց, թե ինչով էր պայմանավորված այս հանդիսությունը։

«Ազատության» հետ զրույցում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արման Գալջյանը վերահաստեց՝ պատմություն է սա. - «Մենք պետք է պատշաճ կերպով իրականացնենք այդ միջոցառումը, որպեսզի հետագայում Երևանի պատմությունն ուսումնասիրելիս տեսնեն, որ օրինակ՝ այս թվականին Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հետևյալ կերպ, և կարծում եմ՝ կանոնակարգերը ինչքան էլ շատերի համար ձևականություն թվան, դրանք կարևոր են նաև ինստիտուտների կարևորության, խորհրդանիշները կարևորելու համար»։

Հարցադրմանը, թե նախկին քաղաքապետները, որ նման միջոցառումներ չեն կազմակերպել, դրանով ստորադասվո՞ւմ էր քաղաքապետարանի աշխատանքը, Գալջյանն ասաց. - «Խոսքը աշխատանքի ստորադասման մասին չէ, նախ՝ կազմակերպվել են միջոցառումներ, պարզապես այլ ոճի, այս դեպքում մի փոքր այլ ոչ է»։

Դեկորներն արդեն հեռացվել են, բայց ռեկվիզիտները, գորգը հագուստը բեմն ու պատվանդանները էլի պետք կգան այլ մշակութային միջոցառումների համար։ «Եթե դա լիներ մեկ անգամվա ծախս, այո, կարելի էր քննադատել, բայց երբ որ գնվել են իրեր, որոնք Երևանի սեփականությունն են դարձել և պարբերաբար օգտագործվել են, կարծում եմ՝ այս դեպքում նորմալ է», - նշեց Արման Գալջյանը։

Երևանցիներն «Ազատության» հետ զրույցում նշեցին՝ սա նորմալ չէ. - «Նորմալը մեզ նման մարդիկ են, որ իրենց ձեռքը կրակն են ընկել», - ասաց քաղաքացիներից մեկը։

Մյուսները թվարկեցին քաղաքի խնդիրները՝ աղբահանություն, տրանսպորտ, փոշի՝ հիշեցնելով քաղաքային իշխանությանը, որը ուրարտական արքունիքի ինտերիերից դուրս այսպիսի հրատապ, կենցաղային խնդիրներ էլ կան։

Մոտ 2 ժամ տևած արարողության համար ծախսված 87 միլիոն դրամի գնումը կրկին մեկ անձից է եղել՝ «Բեգրաունդ» ՍՊԸ -ից, ընդ որում՝ պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 9-ին։ Տիգրան Ավինյանը միայն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ ընտրվեց։