Մեղսագրվել է էականորեն ավելի մեղմ հանցագործություն, քան իրականում կատարել է․
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանին երեկ հրավիրել են Քննչական կոմիտե՝ առերեսման։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալ Սուրեն Թորոսյանը առերեսման ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ հարցերին պատասխանելուց։ Ավելին՝ վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել։
Իսկ, ահա, տուժող Արմեն Սահակյանը պնդել է նախկինում իր տված ցուցմունքը եւ հայտնել է, որ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազ է փչել իր դեմքին, որից հետո փայտով հարվածներ է հասցրել։
«Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակի շուրջ մեկնաբանություն խնդրեց տուժող Արման Սահակյանի փաստաբան Արսեն Բաբայանից, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «Այս գործով քաղաքական իշխանության մասնակցությունն ակնհայտ տեսանելի է։ Սուրեն Թորոսյանին մեղսագրված հանցանքն ակնհայտորեն չի համապատասխանում կատարած արարքին, մեղսագրվել է էականորեն ավելի մեղմ հանցագործություն, քան իրականում կատարել է։
Հատկանշական է, որ քննիչը հենց այսօր, երբ ես ներգրավվեցի վարույթին եւ բարձրացրի այդպիսի հարցեր, քննիչն անմիջապես հայտարարեց նախաքննության ավարտ։
Այսինքն՝ ընդամենը հունիսի 7-ին կատարված դեպքի նախաքննությունն ավարտվում է հուլիսի 18-ին՝ ընդամենը 40 օր հետո»։
Դատելով իրավիճակից՝ իրավապահները ամեն կերպ փորձում են ՔՊ-ական Թորոսյանին ազատազրկման չտանել եւ պատժել ընդամենը տուգանք նշանակելով։
Հիշեցնենք, որ 2023թ. հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում՝ Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, բնակավայրի բնակիչ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
ԴԴեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00.15-ին, Ս. Թ.-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին: Ա. Ս.-ն ճանաչվել է տուժող, որից հետո նախաքննական մարմինը Թորոսյանին ազատ էր արձակել ու մեղադրանք առաջադրել։ Դեպքից անցել է մեկ ամիս, ու մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է սպասվում այս գործով ՔՊ-ական Սուրեն Թորոսյանին։
Նա նաեւ արցախցի անչափահասին էր իջեցրել ավտոմեքենայից, թողել ամայի փողոցի վրա, եւ այսօր շարունակում է մնալ իր պաշտոնին եւ ավելին՝ անպատիժ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում