Ուժեղից ի՞նչ ենք պահանջում, ախր պետք է ուժեղանանք, որ իրենք մեզ կանչեն ու հարցնեն՝ ինչ ենք ուզում. Դավիթ Հակոբյան
Հիմա մեզ կոչ են անում պետություն չունենալ, որ մեզ չմորթեն։ Արևմտյան Հայաստանում մենք պետություն ունեի՞նք, որ մեզ մորթեցին, բա ինչո՞ւ մորթեցին։
Այս մասին Ֆրանսիայի դեսպանատան առջև իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։
«Մեզ հիմա անհրաժեշտ է 40 տարվա գոյաբանական անվտանգային երաշխիք, որ այդ տարիների ընթացքում առաջանա նոր էլիտա, այն սերուցքը, որի հետևից պետք է գնա ժողովուրդը։ Այսօր մեր գերխնդիրն է ստեղծել անվտանգային երաշխիք։ Թե չէ կնկնենք այն բադերի օրը, որ սատկում են, իսկ մարդիկ առաջարկում են տարբեր դեղեր փորձել»,- նկատեց նա։
Հակոբյանը նշեց, որ չի հասկանում՝ ումի՞ց ենք բան պահանջում։
«Այսօր պահանջում ենք Ֆրանսիայի դեսպանատնից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, բայց ուժեղից ի՞նչ ենք պահանջում, ախր պետք է ուժեղանանք, որ իրենք մեզ կանչեն ու հարցնեն՝ ինչ ենք ուզում։ Անկեղծորեն չեմ հասկանում այսօր Հայաստանում ո՞րն է մեր գերխնդիրը, քանի որ ես պարզ ճշմարտություն գիտեմ՝ նախ, պետք է ճշտես, թե ինչ ես ուզում։ Իսկ այսօր մենք ազգովի, պետականորեն չգիտենք ինչ ենք ուզում»,-անկեղծացավ վաստակավոր արտիստը։
Հիշեցնենք, որ Երևանում շարունակվում են ի աջակցություն արցախցիների բողոքի ակցիաները։ Արցախցիներն ու տասնյակ քաղաքացիներ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց են ցույց անում՝ պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում