Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտը Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանությունները ԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանը Հայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույց Խոստացիր ինձ, Ամերիկա Էլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ) Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը Հայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր Գերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվով Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբ

Երաժշտական գործիք նվագելն ուղղակիորեն չի բարձրացնում է երեխայի ինտելեկտըԱռաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներՄայրը մայր է՝ այստեղ ոչինչ անել չես կարող, ես հասկանում եմ նրա մեկնաբանություններըԱԺ նախագահը ընդդիմությանն առաջարկել է չխոչընդոտել նոր Սահմանադրության նախագծի հանրային քննարկմանըՀայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույցԽոստացիր ինձ, ԱմերիկաԷլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկըՀայտնաբերվել է 402 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Հայաստանում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրԳերմանիայի ազգային հավաքականը Նիդերլանդների ընտրանուն հաղթեց 5-0 հաշվովՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններինԵթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք 10-բալանոց խցանում, դա նյարդայնացնող էՍևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանում մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվելՄինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագիծըԵրևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենքՌոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի ՀայաստանԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումներըԽնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասինՆուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբերՆորայր Մեհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ինԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. ՎենսՈղբերգական դեպք ԱրգենտինայումՏրևի շատրվանի մեջ նետած մետաղադրամների քանակը նվազել էԺոզե Մոուրինյուն հույսեր չի կապում երկու պաշտպանների հետՄոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանըԲրազիլիայում ընտանիքը ինքնաթիռում մոռացել է իր 7-ամյա որդունՍերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերըՀայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակներըՀրդեհ Արմավիր քաղաքում․կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներՔրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Լոռու մարզի Քարինջ գյուղում (տեսանյութ)Գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների իրավունքների հարցերով Կոպենհագենի գագաթնաժողովՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում էՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է իր փաստաբանի հետԳրիգորի Լեպսի նախկին ընկերուհի Ավրորա Կիբան ամուսնացել է Ադրբեջանի նախագահի զարմիկի հետ (լուսանկարներ)38 երկրներ զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասինՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբԱրմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ ՀակոբյանՈսկու հանքավայրից հափշտակել է 13 տոննա հանքաքար, որից 3 տոննան տեղափոխել է լաբորատորիա և կորզել ոսկինՇենքերը չեն ստեղծում խցանումներ, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներԽափանումներ ՊԵԿ–ի e-invoicing համակարգի աշխատանքումԱնկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ էՈ՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջ

Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է. Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը արցախցիների դիրքորոշումներից առանձնացրեց մի քանիսը․

«Առաջին․ Մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքում մեր արժանապատիվ կյանքի եւ ինքնորոշման անօտարել իրավունքի իրացման, ճանաչման ու պաշտպանության համար, իսկ այդ իրավունքը բնական է եւ ենթակա չէ սակարկման ու զիջման։

Երկրորդ․ Ադրբեջանում տիրող հայ ժողովրդի դեմ էթնիկ ատելության ու խտրականության համակարգային քաղաքականության պայմաններում հատկապես Արցախի հայերը կանգնած են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի առջեւ, որի հստակ ապացույցներն են 2020 թվականի պատերազմով եւ ընթացիկ շրջափակման դրսեւորված մարդկության դեմ հանցագործությունները։ Այդպիսի պայմաններում մեր արտաքին ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը անփոխարինելի միջոց է ոչ միայն սեփական ճակատագիրը տնօրինելու, այլեւ մի ողջ բնիկ ժողովրդի ֆիզիկական գոյությունը երաշխավորելու համար։

Երրորդ․ Անընդունելի համարելով 2020 թվականի պատերազմը դրա վարման հանցավոր մեթոդներ եւ հետեւանքները միեւնույն ժամանակ մենք ստիպված հաշվի ենք նստում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ձեւավորված նոր իրողության հետ, հույս ունենալով, որ գոնե դա տեւական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր մեր ժողովրդի սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ գոյության համար։ Այնուամենայնիվ մենք այս ընթացքում ունեցանք մի շարք ռազմական ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, իսկ պատերազմի ավարտից 2 տարի անց արդեն շրջափակում, այնուհետեւ լրիվ պաշարում, ոտնահարելով ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը, այլեւ եռակողմ հայտարարության ռազմաթիվ դրույթներ՝ Քաշաթաղի, Լաչինի միջանցքի, ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքների եւ այլ առումներով։

Չորրորդ․ Մենք միաժամանակ միշտ բաց ենք եղել ադրբեջանական կողմի հետ քննարկելու ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բոլոր բաղադրիչները եւ կողմերի մտահոգությունները։ Մենք մեզ մշտապես դրսեւորել ենք որպես կառուցողական կողմ՝ գիտակցելով մեր խոցելի վիճակը, բայց եւ ձգտելով պահպանել մեր կենսական իրավունքներն ուեւ շահերը, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել իրական երկխոսություն ունենալ մեզ հետ, միջազգային անպատժելիությունից խրախուսված ընտրելով ահագնացող բռնաճնշումների ու հպատակեցման ճանապարհը»։

Հարությունյանի խոսքով՝ շրջափակման ողջ ընթացքում Արցախի իշխանությունները հույս են ունեցել, որ միջազգային հանրության տարբեր դերակատարներ կվերացնեն շրջափակումը, կկանխեն դրա հետագա խորացումը, սակայն լսել են միայն բարի խոսքեր, բայց ոչ եռակողմ հայտարարության, ոչ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների, ոչ ՄԻԵԴ-ի որոշումների, ոչ էլ միջազգային կազմակերպությունների, առանձին պետությունների եւ այլ դերակատարնեի կոչերի գործնական կատարում․

«Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ադրբեջանը դարձել է ավելի ու ավելի սանձարձակ, ինչը նշանավորում է միազգային իրավակարգի հոգեվարքը։ Դեկտեմբերից հունիս տեւած շրջափակումից եւ վերջին 1 ամսվա լրիվ պաշարումից հետո այժմ Արցախում ունենք սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաների մեծ սղություն, գյուղատնտեսական աշխատանքների գրեթե ամբողջությամբ կասեցում, հանրային տրանսպորտի գործունեության ծավալների խստիվ կրճատում, շուտով դադարում, ջրի ու կապի ենթակառուցվածքների շարունակական խափանումներ, հիվանդանոցների, հացի արտադրամասերի եւ այլ կենսական օբյեկտների աշխատանքների խափանումներ, էլեկտրամատակարարման այլընտրանքային լուծումների բացակայության պատճառով երեխաների, հղիների եւ այլ խոցելի խմբերի թերսնուցում, հարյուրավոր բաժանված ընտանիքներ եւ այլն։ Մի քանի օրվա մեջ այս վիճակը շատ ավելի սուր է դառնալու՝ իր բոլոր անդառնալի հետեւանքներով հանդերձ։ Այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել թե՛ միջազգային հարթակներում, թե՛ տեղում ապահովելու համար պատշաճ դիմադրության ադրբեջանական ոտնձգություններին։ Դրանց հիմնական մասը տեսանելի չէ, հաշվի առնելով տարբեր զգայուն հանգամանքներ, նաեւ այդ ջանքերի շնորհիվ ենք կարողացել այսքան ժամանակ դիմակայել շրջափակման ծանր մարտահրավերներին»։