Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը անընդունելի և դատապարտելի է․ Արցախի ՄԻՊ
Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ծառայողն իրենից ապօրինաբար խլել է բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը և, մինչ բողոք ներկայացնելու պահը, հեռախոսը իրեն չեն վերադարձրել: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Նա նաեւ նշել է. «Պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հեռախոսը վերադարձվել է Հայկ Ղազարյանին, որը, ստուգելով հեռախոսի պարունակությունը, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողը հեռախոսից ջնջել է հավաքի վերաբերյալ կատարված տեսաձայնագրությունները, որոնցում արձանագրված էին նաև նույն օրը Արցախի Հանրապետության դատախազության շենքի դիմացից փաստաբաններին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները: Հարկ է նշել, որ ոստիկանության համապատասխան ծառայողը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ ինքը չի իմացել, որ Հայկ Ղազարյանը լրագրող է, չի տեսել նրա տարբերակիչ նշանը, իսկ այդ մասին իմանալուն պես՝ անմիջապես ցուցում է տվել իր ծառայողներին՝ հեռախոսը վերադարձնել տիրոջը։
Հուլիսի 11-ին ՍիվիլՆեթ լրատվական կայքում հրապարակված «Արցախի ուժային կառույցներին հորդորում ենք չխոչընդոտել ՍիվիլՆեթի թղթակցի աշխատանքը» վերտառությամբ նյութում բարձրաձայվել է այն մասին, որ հուլիսի 10-ին ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին հրավիրել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, որտեղ և սպառնալիքներ են հնչեցրել լրագրողի հասցեին։
Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է. լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը խիստ անընդունելի և դատապարտելի է։
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան գրություններ կհասցեագրվեն Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն և Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ հավաքագրված նյութերի հետ միասին՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...