Իշխանական խոսույթից դուրս են գալիս հայկական տարածքների անվանումները. Արման Աբովյան
Ադրբեջանում արգելված է օգտագործել կամ արտաբերել Հայաստանի և Արցախի քաղաքների, գյուղերի, բնակավայրերի իրական (հայկական) անվանումները , փոխարենը թուրք-ադրբեջանական քարոզչաքենան օգտագործում է իրենց կողմից հորինված անվանումներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
Նա նաեւ հավելել է. «Դե թուրքալեզու քոչվոր ցեղերի նպատակները ակնհայտ են։Իրենք մեր թշնամին են և գործում են համաձայն հակահայկական տեսլականի։
Սակայն իրավիճակի անասնական հիմարությունը այն է , որ հայկական իշխանական խոսույթից ևս «կամաց֊կամաց»դուրս են գալիս հին, պատմական հայկական տարածքների անվանումները։
Ժողովուրդ ջան, հասկանում եմ, որ մի գուցե դա ոմանց հետաքրքիր չէ, սակայն երբ շուտով արհավիրքը կթակի ձեր դուռը, զարմացած աչքերով չնայեք թուրքի վրա, պարզապես Ապագա Կա գոռալով , երգելով, պարելով, «նախկիններին» մեղադրելով, ռուսին/ամերիկացուն/եվրոպացուն անիծելով լքեք ձեր տունը։ Եթե իհարկե հասցնեք»։


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իր...
Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանը
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում