Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres Սեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնը Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպան Հուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿ Հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները ԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը Երևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններում Անդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. Պուտին

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործովԵվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնությունՄոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ MoldpresՍեպտեմբերի 14-28-ը Երևանում և մարզերում կանցկացվի «Թէատրոն» միջազգային ֆրանկոֆոն փառատոնըԹեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների. ՌԴ-ում Իրանի դեսպանՀուլիսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները. ՊԵԿՀուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըԱԺ-ն ավարտել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումըԵրևանի թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարին կսկսի հիմնանորոգված պայմաններումԱնդրանիկ Թանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազինՎարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմիցՈւկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական թիրախների վրա հարձակումները կրիտիկական հետևանքներ չունեն. ՊուտինԵրթևեկության փոփոխություններ՝ Երևանի մի շարք փողոցներումԹիկի՛, շնորհակալ ենք ամեն ինչի համարԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետներիՊայթյունի ահազանգ Գյումրի քաղաքում․ 1 անձ հոսպիտալացվել էՄամուլի ասուլիս․ կամփոփվի ՆԳՆ փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըՎարչապետը հանդիպել է «իԳործ» ծրագրի մասնակիցների հետՆերգաղթի գործընթացը լինելու է ինստիտուցիոնալ․ Փաշինյանը՝ «իԳործ»-ի մասնակիցներինՔննարկվում է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Տրդատ Սարգսյանի թեկնածությունըԺաննա Անդրեասյանը հետևել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքինՔննարկվում է ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունըՀութիները Saudi Aramco-ի բոլոր օբյեկտները ներառել են հավանական թիրախների ցանկումԴադարեցվել է Արմավիրի մարզի Արտաշար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումըԱԺ նիստին կարգապահական միջոցների կիրառման շուրջ վիճաբանություն սկսվեց. Դավիթ Ղազինյանը հեռացվեց դահլիճիցԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներիԱՄՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել դերասանուհի Հեյդեն Փանեթիերիի մահվան վերաբերյալԲնապահպանական նորմերի պահանջների չկատարման դեպքում շինաշխատանքները կկասեցվենԱդրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. ԶախարովաՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿՍուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում«Զանգեր»-Ծղուկ ճանապարհահատվածում տեղադրվում է նոր ասֆալտբետոնե ծածկԹրամփը մտադիր է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ. The Wall Street JournalԱմենամյա ռազմական զորավարժությունները Վաշինգտոնի խնդրանքով կրճատվելու են վեց օրովՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպումՖրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետոՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներովԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլատրել են տեսակցել դստեր հետԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻ գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրեններիSilicon Mountains 2026. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսԼոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել էԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀամադեինՕգոստոսի 20-ից փակվելու են Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ և «Առինջ մոլի» խաչմերուկից դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածներըՆեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներըԱԱԾ-ն հրավիրում է աշխատանքի ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետներիՎենեսուելայում նավթի արտահանման առաջընթաց է դիտվում

Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է. «Պատիվ ունեմ»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տարածել է հայտարարություն ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման ապօրինի գործընթացի վերաբերյալ, որտեղ ասված է.

«Ս.թ. հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ԱԺ մեծամասնություն կազմող, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված նախագիծն իշխող քաղաքական ուժի օրինախախտ գործելաոճի հերթական օրինակներից մեկն է։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է.

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ ներկայացված նախագծի բոլոր հիմնավորումներն ամբողջությամբ հիմնազուրկ են և անօրինական։ Արձանագրում ենք, որ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքով չկա որևէ իմպերատիվ պահանջ առ այն, որ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահները պետք է պարտադիր մասնակցություն ունենան ԱԺ խորհրդի նիստերին։ Հետևաբար, այն ձևակերպումը, թե Թագուհի Թովմասյանը հետևողականորեն չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին և այդպիսով չի կատարել հանձնաժողովի նախագահի իր պարտականություններն ու խաթարել ՄԻՊ հանձնաժողովի բնականոն գործունեությունը, պարզապես հիմնազուրկ է։

Անդրադառնալով նախագծում բերված երկրորդ հիմնավորմանը՝ համաձայն որի հանձնաժողովի ՀՀ ՄԻՊ թեկնածուների ընտրության նիստի ընթացքում Թագուհի Թովմասյանը ՀՀ քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք ու իր անգործությամբ նպաստել դրանց կրկնությանը, բացարձակ զրպարտություն է։ Իշխող քաղաքական ուժի կողմից բերված այն փաստարկը, թե Թագուհի Թովմասյանի կողմից տվյալ նիստի ժամանակ դրսևորած «անգործությունը» հասանելի է հրապարակային բաց աղբյուրներում առկա տեսանյութերում աբսուրդի ժանրից է, քանի որ այդ տեսանյութերը, ընդհակառակը, ապացույցն են այն բանի, որ Թագուհի Թովմասյանը ՀՀ ՄԻՊ թեկնածուի ընտրության հանձնաժողովի նիստը վարել է պրոֆեսիոնալ, առանց էմոցիաների, իր հնարավորության և լիազորությունների շրջանակներում փորձել է կառավարել բոլոր այն սադրանքներն ու խուլիգանական վարքագիծը, որոնք իրականացվել են ինչպես հանձնաժողովի անդամ հանդիսացող, այնպես էլ նիստին պարզապես ներկա գտնվող ՔՊ-ական պատգամավորների կողմից, և այդ մթնոլորտում նիստը հասցրել է տրամաբանական ավարտին՝ անցկացնելով համապատասխան քվեարկությունը:

Թագուհի Թովմասյանը՝ հանձնաժողովի նախագահ ընտրվելու պահից ի վեր ամենայն պատասխանատվությամբ ու զբաղեցրած պաշտոնին համապատասխան պրոֆեսիոնալիզմով կատարել է իր վրա դրված պարտականությունները՝ իր լիազորությունների շրջանակներում լինելով ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների պաշտպանը։ Այն երեք ամիսների ընթացքում, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստիքը թափուր էր, և իշխող քաղաքական ուժը չէր կարողանում նոր թեկնածու առաջադրել, Թագուհի Թովմասյանը բազմաթիվ դրվագներով ծառայել է որպես Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանք և որպես խորհրդարանական օմբուդսմեն։

Լինելով պառլամետնտական երկրի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ խորհրդարանական խողովակներով միջազգային գործընկերների հետ հանդիպումներին և նամակագրություններում Թագուհի Թովմասյանը մշտապես անդրադարձել է Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման և ստեղծված անվտանգային խնդիրներին՝ կարևորելով միջազգային հանրության կողմից հասցեական և շուտափույթ գործողությունների իրականացումը։

Ելնելով վերոշարադրվածից՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է.

Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման այս գործընթացն ամբողջապես քաղաքական է և միտված է ճնշումներ գործադրել ընդդիմության վրա։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտելու է ս.թ. հուլիսի 11-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստը` հաշվի առնելով նաև այն փաստը, որ այս ապօրինի գործընթացի ընթացքում Թագուհի Թովմասյանը զրկված է լսված լինելու իր իրավունքի իրացման հնարավորությունից։

Այս ապօրինի որոշման ընդունման դեպքում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ըստ Դոնթի բանաձևի ընդդիմությանը բաժին հասած քվոտայով, չի առաջադրելու ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածու։