Դուբրովնիկում Արարատ Միրզոյանը խոսել է արցախցիների գլխին կախված տեղահանության սպառնալիքի մասին
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները կանխելու համար միջազգային ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարեխիղճ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, բայց բանակցային գործընթացում և գետնի վրա դեռ բախվում է սպառնալիքների, ուժի իրական կիրառման։
«Մենք ունենք Լեռնային Ղարաբաղի շրջափակում։ Մեզ առավել շատ միջազգային ջանքեր են հարկավոր էթնիկ զտումները կանխելու համար»,- ասել է նա։
Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է էթնիկ զտման իրական վտանգի»։
«Եթե համաշխարհային կարգը, որի մասին մենք խոսում ենք, որի մասին երազում ենք, հիմնված է արժեքների վրա, այդ դեպքում մարդկությունը շանս ունի։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին։ Հիմա խոսում ենք համաշխարհային անկարգությունների, միջազգային իրավունքի խախտումների մասին, բայց դրա մասին մենք խոսել ենք 2020 թվականից, երբ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում, որից հետո մի քանի անգամ էլ ներխուժում է եղել Հայաստանի սուվերեն տարածք»,- ասել է Միրզոյանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...