Առաջին անհրաժեշտության ապրանքներ գրեթե չկան խանութներում. Մետաքսե Հակոբյանը Արցախից տեսակապով ներկայացնում է իրավիճակը
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը ուղիղ տեսակապով Ֆրանսիայի դեսպանատան առջեւ նստացույց հայտարարած մարդկանց ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է այժմ Արցախում:
«Դուք ականատես եք, որ ես մթության մեջ եմ, այսինքն՝ հերթական անջատումներն են: Արցախում արդեն տեւական ժամանակ օրը 3 անգամ 2-ական ժամով դեռեւս անջատումներ են լինում: Այսօր ես ոտքով կիլոմետրեր եմ անցել, որովհետեւ նախ այլեւս հնարավորություն չունենք տեղաշարժվելու ավտոմեքենաներով, հանրային տրանսպորտը շատ ուշ-ուշ է աշխատում եւ բավականին ծանրաբեռնված է: Այս ընթացքում հատուկ մտել եմ խանութներ եւ տեսել եմ այն իրավիճակը, որն այսօր կա: Արցախում ժամերի ընթացքում իրավիճակ է փոխվում»,- ասաց Արցախի պատգամավորը:
Հակոբյանի խոսքվ՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ խանութներում գրեթե չկան.
«Կան բաներ, որոնք առօրյա օգտագործման չեն եւ դեռեւս հնուց են մնացել: Բանջարեղենի եւ մրգի մասին այլեւս չենք խոսում, նույնիսկ տեղական արտադրության շատ քիչ քանակությամբ է լինում, աստղաբաշխական գներով են լինում եւ շատ արագ սպառվում են: Այսինքն՝ 21-րդ դարում այսօր Արցախում 30 հազար երեխա ուղղակի զրկված է վիտամիններով սնունդ ընդունելու հնարավորությունից: Ժողովրդի մեջ մի պահ խուճապ էր առաջացել ցորենի պաշարների հետ կապված: Մարդիկ փորձում են սնունդը պահեստավորել: Անհանգստությունը ոչ թե մեծ է, թե ինչու չի բացվում ճանապահը, այլ նրանում է, որ վարվող քաղաքականության եւ միջազգային հանրության վերաբերմունքից»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...