Արցախի Ասկերանի ու Մարտակերտի շրջաններում կարկտահարվել է 1661,4 հա տարածք. Փոխհատուցման միջոցներ չկան
Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ է կազմակերպել, որին հրավիրվել են գյուղատնտեսության նախարար Գ.Հայրիյանը, շրջվարչակազմերի ներկայացուցիչներ և այգեգործներ:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել են կարկտահարության հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումները:
Գեորգի Հայրիյանի խոսքով 2023 թվականը երաշտի, կարկուտի, սելավի տարի էր, որի հետևանքով մեծ կորուստներ ենք ունեցել:
Վնասներ են կրել հիմնականում Ասկերանի ու Մարտակերտի շրջանները, հունիսի 15-ի տվյալներով կարկտահարվել է 1661,4 հա տարածք:
Լսումներին ներկա երիտասարդ այգեգործները տեղեկություններ են տրամադրել իրենց այգիների վիճակի մասին:Նրանք գումարներ են ծախսել թունաքիմիկատների վրա, կարկուտի պատճառով բերք չեն ստանալու, ուստի դիմում են փոխհատուցման հարցով:
Գ.Հայրիյանը նշել է, որ միջոցները սուղ են, փոխհատուցման գումար բյուջեով չեն նախատեսել:
Ազգային ժողովի փոխնախագահ Գ. Բաղունցի խոսքով երիտասարդ այգեգործները աջակցություն պետք է ստանան, որովհետև նրանք գոյաբանական խնդիր են լուծում:
Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ Վ. Կասյանը առաջարկել է 2023 թվականի բյուջեով նախատեսված ու մասամբ իրականացված ծրագրերի գումարի հաշվին աջակցել կարկուտից տուժած այգեգործներին: Հարցը կբարձրաձայնվի խորհրդարանի հերթական նիստում, պատգամավորները կդիմեն Հանրապետության նախագահին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Սիրո անունը Հայաստան է
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...