Փաշինյա՛ն, այստեղ լսի, դու այդ հարցում ոչինչ չես հասկանում և ցանկանում ես հասցնել ողբերգության․ Բաղդասարով (Տեսանյութ)
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները և նրա կառավարության կողմից տարվող արտաքին քաղաքականությունը «Соловьев LIVE» հաղորդման եթերում:
Այն բանից հետո, երբ Սեմյոն Բաղդասարովը ներկայացրեց Թուրքիայի և անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռու գնացող ծրագրերը Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությունը տրոհելու մասով, դիմեց Նիկոլ Փաշինյանին:
«Փաշինյա՛ն, այստեղ լսի, դու այդ հարցում ոչինչ չես հասկանում և ցանկանում ես հասցնել ողբերգության...»,-ասաց Բաղդասարովը:
Բաղդասարովը նաև հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն սկանդալային հոդվածը, որը հրապարակվել է 2005 թ. «Հայկական ժամանակ» թերթում «Մոռանալ «հերոսական անցյալը» վերնագրով, որից մեկ հատված ներկայացնում ենք ստորև:
«Եկեք դադարենք մեր նախնիներին գովաբանել եւ շատ պրագմատիկ հարց տանք մեզ. իսկ ի՞նչ են այդ նախնիները մեզ ժառանգել, ի՞նչ են թողել իրենց հետեւից: Ոչինչ, ավելի քան ոչինչ: Որովհետեւ ոչինչը այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք մինուս չգիտեմ քանիսից, որովհետեւ մեր նախնիները մեզ ժառանգել են ընդամենը ցեղասպանությունների, ստորացումների, դավաճանությունների եւ անբարոյականության մի այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար:
Ես դատապարտում եմ մեր նախնիներին, նզովում եմ նրանց, որովհետեւ նրանք ոչինչ չեն արել, որ մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ ու ավելի հպարտ: Մեր նախնիները իրենց սերունդների համար հոգ չեն տարել գոնե այնքան, ինչքան կենդանիներն են հոգ տանում իրենց բնազդով: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովքն են անում մեր նախնիների»։
Բաղդասարովը թվարկեց հայոց և համաշխարհային պատմության մեջ անգնահատելի ավանդ թողած հայերի անուններ՝ հարցնելով՝ գուցե այս ամենի՞ց էլ է ամաչում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի