Արայիկ Հարությունյանը մտածում է, որ ինքը հավերժ է՝ դա ինձ համար զարմանալի է. (տեսանյութ)
«Ի տարբերություն շատերի, ես ոչ այնքան Արայիկ Հարությունյանի, որքան իր քաղաքականությունից եմ հրաժարական պահանջում։ Հրաժարականը նախարարի այն դեպքում, եթե նա չի փոխում քաղաքականությունը»։ Այս մասին ԿԳՄՍ նախարարության առջև ցույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
«Մենք տեսնում ենք, որ ոչ միայն չի փոխվում, այլ կարծրացած և վարչապետի շուրթերից հնչող՝ ով, ինչ էլ ասի՝ մենք դա անելու ենք կերպով է իրականացվում։ Ես դա մերժել եմ համարում։ Այն ամենը, ինչ կոչվում է չափորոշիչներ կամ փորձերը՝ ամբողջովին հեղափոխել մեր արժեհամակարգ, և սկսել դպրոցներից և նախադպրոցականներից, ես դատապարտելի եմ համարում։ Գտնում եմ, որ նախարարը, եթե համաձայն է, որ չգիտեմ որտեղից բերված գաղափարները դատապարտելի են և փոխի դրանք, ինձ համար մեկ կլինի՝ նա է, թե ուրիշը։ Օրհասական խնդիր եմ համարում ամրապնդել և չշարունակել նախկինների քաղաքականությունը դպրոցները քայքայելու ուղղությամբ։
Նույն քայքայիչ գործողությունները հիմա էլ անում են քայքայիչ տեխնոլոգիաներով»։
Ըստ Ալավերդյանի՝ Արայիկ Հարությունյանը պարտավոր է երկխոսել ցուցարարների հետ։
«Նախարարը մտածում է, որ ինքը հավերժ է՝դա ինձ համար զարմանալի է։ Գրագետ մարդիկ հասկանում են, որ պաշտոնը հավերժ չէ։ Պարտավոր են նստել երկխոսության այն հատվածի հետ, որը համաձայն չէ այս փոփոխությունների հետ, այլ ոչ թե նրանց հետ, որ համաձայն են»։
«ԿԱՄՔ »հասարակական նախաձեռնության անդամները՝ Վահագն Չախալյանի ղեկավարությամբ, կրկին գոչում են՝ «Արայիկ, հեռացիր»։ Ակցիա են իրականացնում՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Նախաձեռնության անդամների կողմից Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիան արդեն մի քանի օր է մեկնարկել է։
Նախարարության շենքի դիմաց ոստիկանական ուժեր են կուտակվել, կան տասնյակ ոստիկանական ավտոմեքենաներ։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի