«Խուլերի միավորման» հկ-ի դիմաց գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել. վնասվածքներ են ստացել խուլ ու համր անձինք
«Խուլերի միավորում» հկ շենքի դիմաց երեկ՝ օգոստոսի 27-ին, ժամը 21։00-ի սահմաններում խուլիգանության դեպք է տեղի ունեցել. ծեծի են ենթարկվել խուլ ու համր անձինք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Ղազարյանը։
Նա նշեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ)։
Ղազարյանի խոսքով՝ խուլիգանության արդյունքում վնասվածքներ ստացած անձինք կան, ինչը ֆիքսվել է նաեւ տեսախցիկներով. «Դեպքի վայրում եղել է երեխա, որը տեսանյութում երեւում է։ Տեսանյութից երեւում է, որ մի քանի անձանց ձեռքին կան փայտի կտորներ, որոնցով հարվածներ են հասցրել»։
Հարցին՝ արդյոք կա՞ տեղեկություն, թե ինչն է ծեծկռտուքի առիթ հանդիսացել, փաստաբանը դժվարացավ այդ հարցին պատասխանել, նշելով, որ քննություն է ընթանում. ««Խուլերի միավորման» շուրջ վերջին 2-3 տարվա ընթացքում բազմաթիվ դատական պրոցեսներ կան, գուցե նաեւ դրանով է պայմանավորված»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի