ՍԴ դատավորների թեկնածուների վերաբերյալ «Իմ քայլը» դիրքորոշում չի հայտնի. Լիլիթ Մակունց (տեսանյութ)
Նախապես պլանավորված օրակարգ չկար, անդրադարձել ենք թե՛ արտաքին քաղաքական հարցերին, թե՛ ՀՀ-ում բարեփոխումների օրակարգերին. այդ առումով հիմնականում եղել է արժեքային քննարկում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից ՍԴ թեկնածուի առաջադրմանը, Մակունցն ասաց, թե այդ հարցին անդրադարձ չի եղել:
««Իմ քայլը» չի կարող որոշում կայացնել, թե Կառավարության կողմից որ թեկնածուն պետք է ներկայացվի: Ինչպես ՍԴ դատավորի նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի, այնպես էլ հնարավոր թեկնածու Էդգար Շաթիրյանի պարագայում «Իմ քայլը» խմբակցությունն էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում ներկայացնել, առավել ևս, որ քվեարկությունները լինելու են փակ գաղտնի: Նախ՝ Էդգար Շաթիրյանը ներկայացված չէ որպես Կառավարության թեկնածու, երկրորդ՝ որևէ թեկնածուի ներկայացնելու պարագայում ճիշտ չենք համարում դիրքորոշում հայտնել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե տարբեր խմբեր պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, Լիլիթ Մակունցն ասաց, թե այդ հարցը նիստին չի քննարկվել:
Մակունցն ընդգծեց՝ քանի որ վարչապետի հետ հանդիպումը փակ էր, հետևաբար մանրամասները չի կարող ներկայացնել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի