«Կամք» նախաձեռնությունը պահանջում է ԿԳՄՍ-ի նախարարի հրաժարականը. մասնակիցներից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին․ (տեսանյութ)
«Կամք» նախաձեռնությունն ավտոերթ է անում դեպի ԿԳՄՍՆ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ նշելով.
«Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայումս վարվող հայատյաց քաղաքականությունը` մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝
ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը եւ չեղարկել սեղանին դրված չափորոշիչները:
գ. Ձեւավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները:
դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ:
ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել եւ այլն:
Սկսված պայքարը կշարունակվի մինչեւ մեր բոլոր պահանջների լիարժեք բավարարումը:
Հարգելի‘ ծնողներ, տատիկնե‘ր ու պապիկնե‘ր, ուսուցիչնե‘ր եւ դասախոսնե‘ր, 2020թ. օգոստոսի 28-ին` առաջիկա ուրբաթ օրը, ժամը 13:00-ին բոլորիդ հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարարության դիմաց` մասնակցելու մեր բողոքի ցույցին՝«Թույլ չենք տա կործանել մեր կրթական համակարգը» կարգախոսով»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի