Մենք ամաչելու կամ ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից․ Սերժ Սարգսյան
Մենք որևէ ամաչելու արարք չենք արել, որպեսզ ներողություն խնդրենք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից երկու տարի անց առաջին անգամ պաշտոնապես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր պատասխանը որ՞ն է օրերս BBC-ի «Hard talk» հաղորդմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցին, թե արդյոք նա պատրա՞ստ է ներողություն խնդրել Ադրբեջանից հայերի՝ այսպես կոչված ռազմական հանցագործությունների համար։
«Իսկ ինչի՞ համար մենք պիտի ներողություն խնդրեինք Ադրբեջանից։ Այն բանի համա՞ր, որ մենք հետևելով օրենքի տառին փորձում էինք խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման մեր իրավո՞ւնքը։ Իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին մեզ վրա և փորձում էին զենքով մեզ ճնշե՞լ։ Այն բանի համա՞ր, որ նրանք իրենց կրակատետերը տեղադրել էին բնակավայրերում, և այդպիսով իրենք իրենց ապահով էին զգում՝ հրետակոծելով ողջ խաղաղ բնակչությանը։ 1992թ․-իմինչև մայիս ամիսը օր է եղել՝ Ստեփանակերտի վրա մինչև 350 ռումբ, արկ ու հրթիռ է ընկել, այդ բանի համար ներողություն խնդրեի՞նք։ Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեկս չունենք ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ Մենք ամաչելու ոչինչ չունենք, մենք կամաչեինք, եթե չդիմադրեինք, եթե չպատշտպանեինք մեր օջախները, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք «Ստեփանակերտ –Ստեփանակերտ» երգել, այ, այդ ժամանակ մենք ներողություն պիտի խնդրեինք, բայց ոչ թե Ադրբեջանից, այլ մեր ժողովրդից, և առաջին հերթին այն տղաներից, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանում էին յուրաքանչյուր մետր։ Մենք ներողություն խնդրելու որևէ առիթ չունենք Ադրբեջանից»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի