Այս իրավիճակում լավ աշխատել պրակտիկորեն անհնար է․ Սմբատ Գոգյան
Քանի դեռ հրամանը չի ստորագրվել ես ոչ մի քայլ չեմ ձեռնարկում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի դիմումին։
«Բնականաբար, լինելով պատասխանատու անձնավորություն, այս 3 ամիսների ընթացքում ամեն օր եկել եմ աշխատանքի, կատարել եմ իմ պարտականությունները։ Ճիշտ է՝ այս իրավիճակում լավ աշխատել պրակտիկորեն անհնար է, որովհետև համակարգը ճգնաժամային վիճակում է և այս հարցի հանգուցալուծումը պետք է ստանալ, որպեսզի գիտնականները հասկանան, թե Հայաստանում գիտության և գիտականության զարգացման ինչ ռազմավարություն կա: Բայց քանի դեռ հրամանը չի ստորագրվել ես ոչ մի քայլ չեմ ձեռնարկում»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ ինքը պարբերաբար վարչապետի խորհրդականին և օգնականին տեղյակ է պահում, որ հանդիպման մասին հիշեցնեն վարչապետին։
«Մայիսի 14-ին, երբ ես աշխատանքից ազատման դիմում գրեցի, վարչապետին շնորհակալություն էի հայտնել գրության մեջ և խնդրել էի ազատել ինձ աշխատանքից, որովհետև նախարարության հետ կան բովանդակային հակասությունները և այդ հակասությունները գնալով խորանում են։ Ինձ համար շատ զարմանալի և հաճելի էր, որ վարչապետն ինձ հրավիրեց իր մոտ հանդիպման։ Մենք զրուցեցինք և պայմանավորվել էինք մանրամասների մասին չխոսել և ես իմ խոստումը պահել եմ, բայց վերջում նա ասաց, որ իմ ազատման դիմումի հրամանի տեքստն իր սեղանին դրած է, սակայն նա այն չի ստորագրի, կուսումնասիրի խնդիրը և որոշում կայացնելուց առաջ մեկ անգամ ևս ինձ հետ կհանդիպի»,-նշեց Սմբատ Գոգյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Սմբատ Գոգյանը ազատման դիմում է գրել ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից եւ Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել իր որոշման 3 պատճառները, որոնցից մեկը՝ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումների չհամընկնումն է նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները, նրա խոսքով, խորացել են։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի