Փաշինյանը BBC-ի եթերում անդրադարձել է Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk հաղորդման եթերում անդրադարձել է Ռուսաստանի, Եվրոպական Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նշել է, որ նշված երկրներից բոլորի հետ Հայաստանն ունի տարբեր մակարդակների, բայց շատ լավ հարաբերություններ:
«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է անվտանգության առումով, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք. միություն, որն ունի բացառապես տնտեսական ուղղվածություն։ Եվ մենք ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր Եվրամիության հետ։ Եվ, ի դեպ, Եվրամիությունը մեր հիմնական գործընկերն է բարեփոխումների օրակարգի իրականացման ճանապարհին։ Մենք բավականին արդյունավետ կերպով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին Աֆղանստանում, Լիբանանում, Կոսովոյում և Մալիում։ Բացի այդ, մենք արդյունավետ կերպով համագործակցում ենք Միացյալ Նահանգների հետ ռազմական ոլորտում»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ ռազմավարական գործընկերությունը նշանակում է երկարաժամկետ համագործակցություն, սակայն Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, նույնքան լավ հարաբերություններ՝ Միացյալ Նահանգների հետ։
«Մենք խնդիրներ չունենք` կապված Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների հետ։ Եվ մենք ամեն ինչ անում ենք Միացյալ Նահանգների և Իրանի հետ մեր ներկայիս լավ հարաբերությունները պահպանելու համար»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած միջազգային պարտավորություններին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի