Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար եք եկել այս թուրքերին պաշտպանում, երեխեքին ջարդում․ Ամուլսարի ակցիայի մասնակիցը՝ ոստիկանապետին (տեսանյութ)
Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ լարված իրավիճակը շարունակվում է: Նշենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել է տարածքում հերթապահություն իրականացնելու նպատակով տեղադրված տնակները և տեղադրել իրենց տնակը՝ ասելով, որ տարածքն իրեն է պատկանում:
Ակցիայի մասնակիցները նշում են՝ կշարունակեն մնալ տարածքում այնքան ժամանակ, մինչև Լիդիան ընկերությունը տնակները տեղափոխի:
Ակցիային ներկա է նաև Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ով նշեց, որ փաստաթղթեր են ներկայացվել, որ տնակները գտնվում են օրինական հիմքով և իրենց վարձակալած տարածքի վրա, սակայն ակցիայի մասնակից քաղաքացին նշեց, որ հարցում է արել Ոստիկանություն և այնտեղից իրեն տեղեկացրել են, որ վիճարկվող տարածքը ԴԱՀԿ-ի և «Գեոդեզիա-քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի, ոստիկանության և համայնքի ղեկավարության հետ տեղադիրքը ստուգել են և պարզել, որ այդ տնակները չեն գտնվում վիճահարույց տարածքում:
Սակայն ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը նշեց, որ այդ ժամանակ ներկայացվել են այլ կոորդինատներ և տվյալ տարածքն այդ ժամանակ հանդիսացել է համայնքային սեփականություն:
Քաղաքացին, դիմելով ոստիկանապետին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապօրինի հողերի սեփականացումը վերացվելու է և օրենքի դաշտում են գործելու: Բա ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի համար եք եկել այս թուրքերին պաշտպանոմ, երեխեքին ջարդում»:
Ոստիկանության կողմից դուրս բերվեցին «Լիդիան Արմենիա» ընկերության 6 աշխատակիցներն, որոնք օրեր առաջ մուտք էին գործել հանքի տարածք և դուրս չէին գալիս:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի