Սրանից լավ լուծում անհնար է գտնել, եթե հայտարարում ենք «բեսպրեդել», առաջինը ես կնստեմ բուլդոզեր. Հայկ Մարությանը՝ Մաշտոցի պուրակի գույքը քանդելու մասին
Իմ ցանկություննեը շատ հաճախ բախվում են օրենքների պատնեշներին, և քանի որ հայտարարել ենք, որ մեր երկիրն օրենքով է շարժվում, անգամ եթե գիտենք՝ որոշումը լավն է, բայց օրենքը թույլ չի տալիս, մենք էլ մեզ իրավունք չենք վերապահում այդպես գործել: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակում տեղի ունեցած ծառահատմանը:
Նա նշեց, թե այն տաղավարները, որ Մաշտոցի պուրակում պետք է կառուցվեին նախկին քաղաքային իշխանությունների օրոք, չկառուցվեցին, որովհետև հանրային ճնշում եղավ, և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ չտվեց կառուցել. «Բայց կա մի սրճարան, որ Մաշտոցի պուրակում միշտ կար, որն ուներ 277 քմ սեփականության իրավունքով գրանցված տարածք, որն անձեռնմխելի է, և 17 քմ՝ որպես սեփականություն՝ որպես տաղավար: Դա իր սեփականությունն է ընդմիշտ, և մենք ոչ մի բան չենք կարող անել դրա հետ»,-ասաց Մարությանը:
Քաղաքապետը, ներկայացնելով տարածքին առնչվող եղելությունը, ասաց, թե նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2018-ի մայիսի 16-ին ստարագրել է մի որոշում, որով մինչև այդ մոտ 380 քմ վարձակալությունը դառնում է 1048 քմ վարձակալություն, և այն ֆիքսում է իր այդ 277 քմ սեփականությունը, վարձակալության հողի մեջ ֆիքսում է 17 քմ-ն՝ որպես գույք և այդ վարձակալությունը մինչև 2040 թ-ի դեկտեմբերն է:
Նրա խոսքով՝ երբ իրենք եկել են իշխանության, այս խնդիրներն ի հայտ են գալիս: «Ես այս որոշումը չեղյալ եմ համարել, ասեմ ավելին՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ 277 քմ սեփական գույքը և 17 քմ սեփական գույքը քանդում են, վերացնում ենք սեփականությունը, այսինքն՝ ինքն էլ սեփականատեր չի լինելու, և դրա տեղը նույն տարածքում տալիս ենք կառուցապատման իրավունքով վարձակալություն, ինչը նշանակում է, որ այն գույքը, որը նա կառուցում է, համայնքային գույք է»,-ասաց Մարությանը՝ հավելելով, թե վարձակալության ավարտից հետո գույքը դառնում է համայնքապատկան, և համայնքն է որոշում՝ քանդու՞մ է, կանաչապատու՞մ է, թե՞ գույքը տալիս է վարձակալությամբ:
«Իմ որոշմամբ՝ 1048 քմ-ն դարձրել եմ մոտ 277 քմ և 17 քմ սեփական գույքեր՝ վերացնելով սեփականության իրավունքը և՛ ֆիզիկապես, և՛ թղթերով: Սրանից լավ լուծում համայնքի համար անհնար է գտնել, եթե խոսում ենք օրենքներով: Եթե չենք խոսում օրենքով, հայտարարում ենք «բեսպրեդել» և բուլդոզերներով մտնում ենք և մարդկանց օրինական գրանցված գույքերը սկսում ենք քանդել: Հենց օրենքն այդ իրավունքն ինձ տա, առաջինը ես կնստեմ բուլդոզեր, բայց քանի դեռ օրենքն այդ իրավունքն ինձ չի տալիս, ես օրենքի սահմաններում մաքսիմալը քաղելու եմ այս քաղաքի համար»,-ասաց նա:
Մարությանն ընդգծեց նաև, թե իր՝ քաղաքապետ դարձած օրվանից իր կողմից ամեն քայլ ուղղված է եղել Երևանը ազատելու տարբեր տիպի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնելու: «Այդպես եղել է մինչև այս պահը, հիմա է և շարունակվելու է մինչև վերջ, որովհետևս ես ինքս այդպես եմ մտածում, ինքս գտնում եմ, որ Երևանը շատ և շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր է»,-ասաց նա՝ հավելելով, թե 2018-ի հոկտեմբերի 15-ից շատ մեծ քայլեր են արվել այդ ուղղությամբ:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի