Հարգելի նախարար, Ձեր ամենօրյա լռությունը բերելու է արյունահեղության․ Թեհմինե Ենոքյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին (տեսանյութ)
Այսօր առավոտյան Ամուլսարի պահպանների տնակները Լիդիանի պահպանորդական խումբը առանց ոստիկանության ներկայության, համաձայնության տեղափոխել է և իրենց տնակներն են տեղադրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական բնապահպանական ճակատից բնապահպան Թեհմինե Ենոքյանը։
Նա նշեց, որ կառավարությունը ամենաթողության է մատնել իրավիճակը և որևէ հստակ դիրքորոշում չի արտահայտել։ Նա նաև նկատեց, որ «Լիդիան»-ի՝ ընդդեմ ոստիկանության, ընդդեմ տեսչության, ընդդեմ նախարարության հայցերի քննության ժամանակ պատկան մարմինների ներկայացուցիչները չեն ներկայանում։
Անդրադառնալով նորանշանակ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանին, Թեհմինե Ենոքյանը նշեց․«Ինձ համար շատ կարևոր է այստեղ կանգնել և ասել, որ հարգելի նորանշանակ նախարար շատ քիչ ժամանակ ունեք, որ այս հարցը լուծեք, ունեք բոլոր իրավական փաստաթղթերը, և ձեր ամենօրյա լռությունը, դանդաղկոտությունը բերելու է արյունահեղության»,-ասաց նա և կոչ արեց գնալ Ջերմուկ, քանի որ ամեն օր սադրանքներ կան այնտեղ և ամեն րոպե մի բան կարող է տեղի ունենալ։
Նա վստահություն հայտնեց, որ բոլոր պատգամավորները ամեն ինչից տեղյակ են։ «Ես վստահաբար ասում եմ, որ իրենք տեղյակ են և լռում են և ասել եմ, որ յուրաքանչյուր պատգամավորի լռությունը դիտարկվելու է որպես հանցագործություն»,-ասաց նա։
«Կանաչ Հայաստան» բնապահպանական կազմակերպության նախագահ Հայկ Գրիգրոյանը իր խոսքը ուղղեց պատգամավորներին։ «Այս պահին ունե՞նք կենդանի պատգամավոր, որ կարձագանքի, քանի որ մի ամիս է տարածքում բռնություններ են տեղի ունենում անհասականալի կազմակերպության կողմից մարդկանց սադրում, ծեծում են, էլեկտրաշոկեր են կիրառում՝ նույն թուրքի ոճով, քանի որ նրանք են միշտ լուսաբացին մոտ հարձակվել»,-ասաց նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի