Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում Եվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ) Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ Պապոյան

Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակել

120 միլիոն դոլարի պարգեւավճարը կոռուպցիա է՞, թե՞ կոռուպցիա չէ․ Ռոբերտ Քոչարյան

Ես երկրի տնտեսական վիճակին շարունակել եմ հետեւել իմ պաշտոնավարման ավարտից հետո էլ։ Իմ տպավորությամբ, եթե չլիներ 18 թվի իշխանափոխությունը, այդ տարին կփակեինք երկնիշ տնտեսական աճով․ առաջին եռամսյակը 10 տոկոսից մի քիչ ավելի էր, եւ արդեն երեւում էր, որ երկիրը մտնում է երկնիշ աճին մոտ զարգացման փուլ։ Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բայց այս ամենը կանգ առավ։ Իմ համոզմամբ՝ առաջին հերթին, դա կառավարման խնդիր է, տնտեսական քաղաքականության թիրախներ ընտրելու խնդիր։ Կառավարությունն իր քաղաքականությամբ կարող է խրախուսել ներդրումները, բայց կարող է եւ ուղղակի սպանել ներդրումները։ Այսօրվա վիճակը ես 2 մասի կբաժանեի․ այն պրոբլեմները, որ այս կառավարությունը ստեղծել է դեռ նախքան համավարակը, եւ այն գործոնները, որոնք ավելացել են համավարակի պատճառով։ Տնտեսական խնդիրների մի զգալի մասը արհեստածին է, կառավարության քաղաքականության հետեւանք», ասել է նախկին նախագահը։

«Բայց 2018-ից առաջ, երբ տնտեսական աճ էր արձանագրվում, կային կոռումպացված նախարարներ, տնտեսական մենաշնորհներ»՝ լրագրողի դիտարկմանը 2-րդ նախագահը արձագանքել է․ համոզվա՞ծ եք, որ հիմա դրանք չկան․

«120 միլիոն դոլարի պարգեւավճարը, օրենքով չնախատեսված, ուղղակի՝ թեւերն այսպես քշտած ձեռքերով բյուջե մտած, 120 միլիոն դոլարի պարգեւավճարը կոռուպցիա է՞, թե՞ կոռուպցիա չէ։ Բյուջեից ակնհայտ գողություն է։ Հիմա կա՞ կոռուպցիա, թե՞ չկա», նշել է նախկին նախագահը։

«Եթե 2 ամսում ավելի շատ մարդ են տուգանում, քան իմ պաշտոնավարման 10 տարիներին․․․ Իսկապես՝ այս ժողովուրդը մեղք է, այդ տուգանքները պատուհաս են դարձել, ամեն ինչի համար տուգանք, ի՞նչ է նշանակում քաղաքացուն տուգանել դիմակը սխալ կրելու համար, կնոջը, կամ դիմակ չկրելու համար իրենց ասած սիրված քաղաքացուն տապալում են գետնին, ձեռնաշղթաներով տանում, երիտասարդ աղջկա հետ այդ ի՞նչ ձեւով էին վարվում։ Հիմա թող քաղաքացին մտածի՝ եթե ինքը համարում է, որ արժանի՞ է դրան, թող շարունակի այդպես ապրել, ուրեմն քեզ օրական պետք է տուգանեն, եթե չես բարձրաձայնում այս ամենի մասին։ Եթե քեզ տուգանելու մատերիալ ես սարքում, հիմա լրագրողներն այդպես են բնութագրում այս իրավիճակը», ասել է նախկին նախագահը։

Անդրադառնալով համավարակի դեմ պայքարի տնտեսական միջոցառւմների արդյունավետությանը՝ նախկին նախագահը նշել է, որ պետք էր գնալ եւ քաղաքացիներին, եւ տնտեսվարողներին օգնելու ճանապարհով․

«Եթե արգելել ես մարդկանց աշխատել, պարտավոր ես նրանց վճարել․ երկու բաղադրիչն էլ պետք էր կիրառել, եւ միանվագ օգնությունը, նկատի չունեմ մեկ անգամ, այլ այնքան ամիսներ, որքան խնդիրը գոյություն ունի, եւ չպետք էր այնպիսի պայմաններ դնել, որ մարդիկ չհասկանան՝ ով պետք է ստանա, ինչքան պետք է ստանա։ Այո, պետք է մարդկանց օգնել, եւ կան բիզնեսի ճյուղեր, որոնք այսօր պետք է փրկել։ Տուրիզմի հետ կապված ճյուղերն այսօր պետական աջակցության չափազանց լուրջ կարիքն ունեն։ Այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։ Եթե 18, 19, 20 ծրագրի մասին են խոսում, նայումես՝ ոլորտային օգնության ծրագիր գոյություն չունի․ չափազանց անբավարար է։ Մոտեցմումը պետք է լիներ եւ-եւ, այլ ոչ թե կամ-կամ։ Այսպիսի ազդեցություն չպետք է ունենար համավարակը, եւ կառավարության արձագանքը համարժեք չէ այն հարվածին, որը ստացել է տնտեսությունը համավարակի ընթացքում։ Հիմա գուցե վաղը, մեկ ամիս հետո այդպիսի քայլեր կձեռնարկեն, ես տեղյակ չեմ», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Իշխանությունները պնդում են, թե ամեն ինչ լավ է լինելու, ընդդիմության մի հատվածը սով է կանխատեսում, որն է ճշմարտությունը՝ հարցին ի պատասխան, 2-րդ նախագահը նշել է, որ պետք է պարզել, թե ինչն է ընկած իշխանության լավատեսության հիմքում, եւ եթե սով է լինելու, ինչն է ընկած այդ հոռետեսության հիմքում։

«Կառավարության հայտարարություններն ինձ համար համոզիչ չեն։ Նայում եմ վիճակագրական տվյալներին եւ չեմ տեսնում, որտեղից է նրանց լավատեսությունը։ Չեմ կարծում նաեւ, որ սովի ենք մատնվելու, բայց փաստը, որ տնտեսությունը ԿԲ կանխատեսումներով 4-5 տոկոս անկում է ունենալու, իրատեսական է, շատ տնտեսագետներ համարում են, որ անկումը լինելու է 10-12 տոկոսի չափով։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է հստակ թիվ ասել, կարող է լինել համավարակի 2-րդ ալիքը, շատ բան կախված է համաշխարհային տնտեսությունից։ Միանշանակ է, որ լավ չի լինելու, խոսքն այսօր վատ լինելու խորության մասին է։ Այս ամենում էականը կառավարության արդյունավետությունն է։ Համեմատեք Վրաստանի հետ․ շատ խիստ կարանտին՝ կարճ ժամանակահատվածով, դրանից հետո էական զարգացումներ։ Մեզ մոտ՝ վատ վիճակ, որ ձգվեց արդեն 5-6 ամիս, եւ անարդյունավետ կառավարում՝ եւ համավարակի, եւ տնտեսական առումով։ Այս վիճակը այս կառավարության կառավարման հմտությունների բացակայության հետեւանք է։ Եվ իրենք պետք է ընդունեն դա, եթե չես ընդունում քո սխալները, դրանց վրա երբեք չես սովորի։ Տպավորություն է, որ այս մարդիկ երբեք չեն ընդունելու, որ սխալվել են, եւ դա կոմպլեքսներից է գալիս, ուժեղ մարդը կարող է ասել՝ այո, այս հարցում ես սխալվել եմ, բայց եւ ուսանելի փորձ եմ ձեռք բերել։ Իմիջիայլոց, սխալների վրա սովորելը շատ ավելի արդյունավետ է լինում։ Դրա դասը լավ է յուրացվում, բայց իրենց մոտ դա չեմ տեսնում», ասել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։