ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով
Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան: Լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին ի պատասխան, արդյոք կրկին ՀՀԿ շրջանակներից են այդ մարդիկ, Վանեցյանն ասաց. «Կարող են լինել և ՀՀԿ, և այլ շրջանակներից»։ Պաշտոնյան հաստատեց, որ աղմկոտ դեպքերի մասին դեռևս կիմանան, բայց չցանկացավ անուններ տալ:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն չի թերացել՝ թույլ տալով վերջին շրջանում հարուցված քրեական գործերով հետախուզվող անձանց, մասնավորապես, Միքայել Հարությունյանին և Նարեկ Սարգսյանին երկրից դուրս գալ, Արթուր Վանեցյանը նշեց. «ԱԱԾ-ն չի թերացել, ցանկացած մարդ, ում մեղադրանք առաջադրված չէ, ով քրեական գործի շրջանակներում կարգավիճակ չունի, ազատ է տեղաշարժվելու»:
ԱԱԾ տնօրենը տեղեկացրեց նաև, որ հետախուզման գործերով զբաղվում է ոչ միայն իրենց կառույցը, այլև ողջ իրավապահ համակարգը: Նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում է նաև Ինտերպոլով:


















































Ֆինանսների նախկին նախարարի տեղակալը պետությանը պատճառել է 125 միլիոն ՀՀ դրամի վնաս, նրան մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ
Կասկածելի ուղևորուհի՝ Երևան-Կիև չվերթում (տեսանյութ)
ԱԱԾ-ն բացահայտել է ֆինանսական բուրգի մասնաճյուղ ստեղծելու եւ առանձնապես խոշոր չափերով գումարներ ներգրավելու դեպք
Գագիկ Խաչատրյանի նախկին տեղակալը պետությանը հասցրել է 1,7 մլրդ դրամի վնաս. նա հետախուզվում է. ԱԱԾ բացահայտումը
Բացահայտվել է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների պաշտոնյաների կողմից 450 մլն դրամի հափշտակման դեպք. ԱԱԾ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից