Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետ Սպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելուն Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցում Եկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ Լավրովին Այո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ Փաշինյան Ըստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համար Պուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ Թրամփ Տարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստի Չինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը

Վաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ ԹրամփՄի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործԲարոն Թրամփը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերուհու հետՔեթի Փերին հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ջասթին Թրյուդոյի հետՑմահ ազատազրկման են դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանողինՄեր ընտանիքը մեծանում է. Ջեյ դի Վենսի կինը հայտնել է 4-րդ հղիության մասինՌուսաստանցի կինը Դուբայից 34 միլիոն ռուբլու արժողությամբ Cartier-ի՝ չհայտարարագրված զարդեր է դուրս բերելԱնտարկտիդայի պինգվինները ստիպված են փոխել բազմացման սեզոնըՏարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստիՀարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակՉինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեինՇունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջըԲարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսԴեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով«Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ինՎրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալներիԹրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street JournalՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՊարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին (տեսանյութ)Իսրայելը քանդում է Երուսաղեմում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակըՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումըՄասկը կոչ է արել հրաժարվել առաջատար չաթ-բոտիցՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. Արդարադատության նախարարությունՖրանսիան դիմել է ՆԱՏՕ-ի ռազմակшն վարժանքները Գրենլանդիայում անցկացնելու համար. Մակրոնի գրասենյակՕդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ. Վաշինգտոնը ճեղքվում է ներսից․ APՌուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքԽիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին«Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիրը» Թրամփի թվով 143-րդ ձեռքբերումն էԷմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումըՆԱՏՕ-ն ներսից քայքայվում է․ ԼավրովՌուսաստանում գրանցվել է նավթագազային եկամուտների կորստի ծավալըԵվրամիությունը պատրաստում է Արկտիկայի անվտանգության նոր փաթեթՀեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. ԱլիևՀունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել է օրենքըԳրենլանդիայի հարցում նահանջ չի լինելու․ ԹրամփԱԲ-ն կրթական համակարգում․ հնարավորություններ և  ռիսկեր
Հայաստան

Ֆինանսների նախկին նախարարի տեղակալը պետությանը պատճառել է 125 միլիոն ՀՀ դրամի վնաս, նրան մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

Ֆինանսների նախկին նախարարի տեղակալը պետությանը պատճառել է մոտ 125 միլիոն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 միլիարդ ՀՀ դրամի նյութական վնաս. նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռեւս 2019 թվականի փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված եւ քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ 2009-2016 թթ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետեւ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած, իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձը ծառայության շահերին հակառակ չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ վերադասի ազգականներին նյութական օգուտ տալու անձնական եւ խմբային շահագրգռվածությունից ելնելով։

Մասնավորապես, հիշյալ պաշտոնատար անձն իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար եւ այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ շուրջ 80 միլիարդ ՀՀ դրամի պարտավորությունների դիմաց տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով իրացումը ՊԵԿ նախագահի ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը, ինչպես նաեւ իր գործողություններով ազատել է այդ ընկերությունը 5.000.000 եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից:

Բացի դրանից, իմանալով, որ վերադասի՝ ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների կողմից օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունը 6.000.000 ԱՄՆ դոլարի չափով փոխառություն է տրամադրել տնտեսվարող սուբյեկտի, որի գույքերի վրա չկատարած հարկային պարտավորություններն ապահովելու նպատակով դրվել է արգելանք, փոխառության վերադարձն ապահովելու անձնական եւ խմբային շահագրգռվածությունից ելնելով եւ անտեսելով օրենսդրությամբ սահմանված պահանջները, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ համապատասխան հարկային տեսչության պետին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել կիրառված արգելանքները վերացնելու ուղղությամբ։

Հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետեւանքով 2 դրվագով էլ հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել է դրա բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների կատարումն ապահովելու հետ կապված հարաբերությունները եւ գրավադրված գույքի իրացման գործընթացը կարգավորող օրենսդրության պահանջները, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում առաջացել են ծանր հետեւանքներ, պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 միլիարդ ՀՀ դրամի նյութական վնաս:

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի, այնուհետեւ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննությունը շարունակվում է։