Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Աշխարհ

Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի

Միլիարդատերերն այսօր աշխարհում ավելի շատ փող և քաղաքական իշխանություն ունեն, քան երբևէ՝ ներկայացված է Oxfam բարեգործական կազմակերպության նոր զեկույցում, որում մտահոգություն է ներկայացված, որ միլիարդատերերը ոչ միայն ավելի հարուստ են, քան երբևէ, այլև ամրապնդում են իրենց վերահսկողությունը քաղաքականության, լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի նկատմամբ։  

Աշխարհի բնակչության ամենահարուստ 1 տոկոսը վերահսկում է համաշխարհային հարստության գրեթե 44 տոկոսը։ Oxfam-ի նոր զեկույցի տվյալներով՝ մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ընդամենը չորս վայրկյանում վաստակում է այն գումարը, որը համարժեք է աշխարհում միջին տարեկան եկամտին։

«Մենք ապրում ենք միլիարդատերերի դարաշրջանում, և դա վատ լուր է աշխարհի համար»։ Հայտարարությունը Oxfam Germany-ի նախագահ Շառլոտ Բեքերիինն է, ում գնահատմամբ՝ գերհարուստների տնտեսական ուժը հաճախ վերածվում է քաղաքական ազդեցության՝ խաթարելով ժողովրդավարական գործընթացները։

Oxfam բարեգործական կազմակերպությունների կոալիցիայի տարեկան զեկույցի համաձայն՝ 2025-ի տվյալներով՝ աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը կհասնի պատմական առավելագույնի՝ 18.3 տրիլիոն դոլարի։ Սա մոտ 2.5 տրիլիոն դոլարով ավելի է, քան նախորդ տարիներին։ 2020 թվականի մարտից ի վեր միլիարդատերերի կարողությունն աճել է շուրջ 81 տոկոսով, մինչդեռ մարդկության գրեթե կեսը շարունակում է ապրել աղքատության մեջ՝ տնօրինելով համաշխարհային հարստության ընդամենը 0.52 տոկոսը։

Oxfam-ի զեկույցը նշում է, որ միլիարդատերերի կարողությունների աճի տեմպերը նկատելի են դարձել 2024 թվականին Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո։ Թեև ամենախոշոր շահույթներն արձանագրվել են ԱՄՆ-ում, Oxfam-ը փաստում է, որ այս միտումը գլոբալ է Եվրոպայում, Ասիայում և զարգացող տնտեսություններում։ Այստեղ միլիարդատերերի կարողությունները նույնպես աճել են երկնիշ տոկոսներով։ Այս հակադրությունը, ըստ Oxfam-ի, դառնում է աշխարհի ամենախորը սոցիալական ճեղքերից մեկը․ մի կողմում՝ պատմական չափերի հասնող գերհարստություն, մյուսում՝ միլիարդավոր մարդիկ, որոնք չունեն բավարար սնունդ և կենսապահովման միջոցներ։  Oxfam-ի ներկայացուցիչները նշում են․ «Այսպիսի անհավասարությունն այլևս պարզապես տնտեսական խնդիր չէ․ այն ուղղակի սպառնալիք է սոցիալական կայունությանը և ժողովրդավարությանը»։

Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում Գերմանիային։ Oxfam-ի գնահատմամբ՝ երկիրը ներկայում աշխարհում չորրորդն է միլիարդատերերի թվով։ Միայն 2025 թվականին նրանց թիվն  աճել է մոտ մեկ երրորդով՝ հասնելով 172-ի։

Կազմակերպության տվյալներով՝ միջին գերմանացի միլիարդատերն ընդամենը մեկուկես ժամում վաստակում է այն գումարը, որը համարժեք է Գերմանիայում միջին տարեկան եկամտին։ Միևնույն ժամանակ, երկրում բնակչության շուրջ 20 տոկոսն ապրում է աղքատության մեջ։  Այս իրողությունների ֆոնին Oxfam-ը կրկին կոչ է անում գերհարուստների համար սահմանել ավելի խիստ և հետևողական հարկման մեխանիզմ՝ թե՛ Գերմանիայում, թե՛ ողջ աշխարհում։

Ըստ զեկույցի՝ 2020 թվականից աղքատության կրճատումը ընդհանուր առմամբ կանգ է առել, Աֆրիկայում նույնիսկ աճել է։ 2022 թվականին աշխարհի բնակչության գրեթե կեսը (48%) կամ 3.83 միլիարդ մարդ ապրում էր աղքատության մեջ։ «Օքսֆամ»-ի՝ գլոբալ անհավասարության մասին տարեկան զեկույցը հրապարակվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպման բացման օրը, երբ սովորաբար հավաքվում են աշխարհի մոտ 1000 ամենահարուստ մարդիկ, քաղաքական առաջնորդներ և ակտիվիստներ։

Հետազոտությունը խիստ ուշագրավ կետ է առանձնացրել․ գերհարուստ մարդիկ ավելի ու ավելի լայնորեն են վերահսկում տեղեկատվության միջոցները՝ ինչպես ավանդական լրատվամիջոցները, այնպես էլ նոր մեդիաները։ Օրինակ՝ Ջեֆ Բեզոսը՝ The Washington Post-ը, Իլոն Մասկը՝ Twitter/X-ը, Պատրիկ Սուն-Շիոնգը՝ Los Angeles Times-ը, իսկ ծայրահեղ աջ հայացքներ ունեցող Վինսենտ Բոլորը՝ Ֆրանսիայում CNews հեռուստաընկերությունը։ Oxfam International-ի գործադիր տնօրեն Ամիտաբհ Բեհարն ասել է․ «Գերհարուստ մարդկանց շատ մեծ ազդեցությունը մեր քաղաքականության, տնտեսության և լրատվամիջոցների վրա ավելի է խորացրել անհավասարությունը և մեզ շեղել աղքատության դեմ պայքարից»։

Oxfam-ը գնահատել է նաև մեծահարուստների ունեցվածքի քաղաքական ազդեցությունը․66 երկրում  հարցման արդյունքներով՝ հարցվածների գրեթե կեսը կարծում է, որ հարուստ մարդիկ հաճախ են «գնում» ընտրություններն  իրենց երկրներում։

Ամիտաբհ Բեհար․ «Հարուստների և մնացածի միջև մեծացող անդունդը միևնույն ժամանակ ստեղծում է քաղաքական դեֆիցիտ, որը խիստ վտանգավոր է և անկայուն»։ 

Հայերի մասին  տվյալներ Oxfam-ի զեկույցում չկան։ Այդպիսիք կան  Forbes-ի՝ միջազգային ճանաչում ունեցող  անձանց 2025 թվականի ցուցակում․ ներառված են տեղեկություններ 8 հայի  կամ հայկական արմատներ ունեցող միլիարդատիրոջ կարողությունների մասին, որոնք տատանվում են 1.2-ից  6 միլիարդ դոլարի միջև։ Ամենահարուստ հայը Ալբերտ Ավդոլյանն է՝ շուրջ 5.7 միլիարդ դոլար կարողությամբ, նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում  717-րդն է, գործունեություն է ծավալում Ռուսաստանի Հեռավոր Արևելքում և Սիբիրում՝ ածխի ու գազի արդյունահանման ոլորտում։ Նրան հաջորդում են Էդուարդո Էռնեկյանը՝ 3.4 մլրդ դոլար, «Տաշիր հոլդինգ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 3.2 մլրդ դոլար, Քիմ Քարդաշյանը, Ռուբեն Վարդանյանը, «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, «Fix Price» ցանցի համահիմնադիր Արտյոմ Խաչատրյանը։

Oxfam –ի զեկույցում նշվում է, որ աշխարհը հասել է  անհավասարության կրիտիկական կետին, երբ գերհարուստներն իրացնում են իրենց իշխանությունը քաղաքական ինստիտուտների,  լրատվամիջոցների և արդարադատության ինստիտուտների միջոցով։ Միևնույն ժամանակ, միլիարդավոր մարդիկ բախվում են անխուսափելի դժվարությունների։

Նյութը՝ ՀՀՌ