Խիզախ քայլ ենք արել, հանրությունը թող չզարմանա. Ֆինանսների նախարարը՝ պարգևավճարների մասին
Պետական պաշտոնյաների աշխատավարձը վերջին 5-6 տարիներին, մեծ հաշվով չի փոխվել: 1-2 տարի առաջ քննարկում է եղել, որ պետք է ինչ-որ բան անել, որովհետև որակյալ մասնագետներին, որոնք մեծ հաջողության են հասել, մասնավոր հատվածում բարձր աշխատավարձ են ստանում, պետական համակարգ ներգրավելը հեշտ չէ: Դրա պատճառներից մեկն աշխատավարձն է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նա նշել է, որ քաղաքական կամ հանրային գործունեությամբ զբաղվող մարդիկ շատ ավելի խոցելի են, և պետք է նրանց մի փոքր ավելի բարձր վճարել:
«Քննարկումների ժամանակ իմ դիրքորոշումը եղել է այն, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների կամ ղեկավար անձնակազմի աշխատավարձը՝ այդքան ճիշտ չէ, և պետք է ներդնել մի համակարգ, որտեղ կկարողանանք որոշ թիրախներ դնել և այդ թիրախների գնահատման արդյունքով տրամադրել այդ աշխատավարձը»,-ասել է նա, հավելելով՝ այդ մեթոդով աշխատավարձի բարձրացումը բոլորի համար միևնույն ձևով չի լինի, այսինքն՝ ովքեր կունենան ավելի լավ կատարողական, նրանց համար կլինի մի փոքր ավելի բարձր, մյուսների համար՝ մի փոքր պակաս:
Ֆինանսների նախարարը հիշեցրել է, որ այդ համակարգը, պիլոտային կարգով ներդրվել է անցած տարվա սկզբին, սահմանվել են թիրախային նպատակներ տարբեր գերատեսչությունների համար, որից հետո եղել է գնահատման գործընթաց: «Այդ գնահատման հիման վրա տեղի ունեցավ այս պիլոտային, չէի ասի պարգևավճարը, որովհետև, ըստ էության, դա աշխատավարձի բարձրացումն էր, մի փոքր այլ եղանակով»,-ընդգծել է նա։
Հովհաննիսյանը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ այս քայլը խիզախ քայլ է: «Նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ, որովհետև ավելի հեշտ էր, օրինակ, ինչ-որ մեկը գար, ինչ-որ մարդկանց կանխիկ փող բաժաներ, դրանով ընդհանրապես այս թեման չլիներ, ոչ մեկ էլ պարգևավճար չստանար և դա շահարկման թեմա չդառնար: Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետք է ամեն ինչ թափանցիկ և հասկանալի լինի: Ես կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է, եթե չասեմ գոհ լինի, ապա առնվազն չզայրանա սրանից, որովհետև մենք հավելյալ 300 միլիարդ հարկ ենք հավաքել»,-նշել է ֆինանսների նախարարը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր