Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Չնայած այն հանգամանքին, որ մի շարք շենքեր են ավերվել, և որոշ սարքավորումներ են վնասվել, միջուկային տեխնոլոգիաները և կուտակված փորձը չեն կարող ոչնչացվել ավիահարվածներով, մեր մտավոր ներուժը և գիտական բազան մնում են անվնաս։ Ներկայումս մեր միջուկային օբյեկտները վնասված են, և դրանք վերականգնելու անհապաղ ծրագրեր չկան։ Վերանորոգումները կսկսվեն միայն անվտանգության սպառնալիքների լիակատար վերացումից հետո», - ասել է նա։
Նախարարը ընդգծել է, որ Իրանի ներկայիս ռազմական իրավիճակը շատ ավելի լավ է, քան անցյալում։ Նա ասել է, որ իրադարձությունները բացահայտել են «թույլ կետեր», և երկիրը պատրաստ է ինքնապաշտպանության անհրաժեշտության դեպքում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին