ԱԺ պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին
Հայաստանի Ազգային ժողովի հունվարի 21-ի նիստում պատգամավորները առաջին ընթերցմամբ հաստատել են գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններ։
Այդ թվում՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր,
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր։
«Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։
Քվեարկությունից հետո պատգամավորներն անցան ընդմիջման՝ մինչև աշխատանքների վերսկսումը ժամը 16:30-ին: Այդ ժամանակ նրանք պետք է հանդիպեն Կառավարության անդամների հետ և ուղղեն իրենց հետաքրքրող հարցերը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել