Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված մեկամյա փոքրիկը: Այդ մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը: «Փոքրիկի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Երեխան այսօր մահացել է: Այս օրերի ընթացքում բուժական անձնակազմը արել էր հնարավոր ամեն ինչ՝ երեխայի կյանքը փրկելու համար»,- ասաց Ծատրյանը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա: Երեխայի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո երեխայի մոտ պահպանվում էր խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
Նշենք, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը