Ռեաբիլիտացիոն ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար
ՀՀ-ում առաջին անգամ կիրականացվի ռեաբիլիտացման ծրագիր ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց համար: Դա ուղղակիորեն բխում է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից: Այս մասին ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ռուստամ Բաքոյանի խոսքով կսահմանվի բռնություն գործադրած անձի համար նաև անհետաձգելի միջամտության որոշում:
«Ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի համատեքստում անհրաժեշտություն է առաջացել հստակ ժամկետային կարգավորումներ նախատեսել նաև օրենքի մի քանի հոդվածներում: Մասնավորապես, «հնարավորինս սեղմ ժամկետներում» սահմանման փոխարեն նախագծում կամրագրվի՝ «լիազոր մարմինը նախազգուշացման վերաբերյալ ոստիկանության, ինչպես նաև անհետաձգելի միջամտության որոշումները երեք աշխատանքային օրվա ընթացքում կփոխանցի իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող ՀԿ-ին: Վերջինս, որոշումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին կառաջարկի ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով»,- ասել է զեկուցողը:
Նախագծի հեղինակը տեղեկացրել է նաև, որ այն շրջանառության մեջ դնելուց հետո քննարկվել է նաև Կառավարության գործընկերների հետ:
Հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տիգրան Պարսիլյանը:
«Նախաձեռնությունը բխում է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների լուծման տրամաբանությունից: Կառավարության առաջարկներն արդեն ինտեգրվել են օրենքի նախագծում»,- հարակից զեկույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Փոխնախարարը հայտնել է նաև, որ ռեաբիլիտացման ծրագիրն իրականացնում է երկու ՀԿ: Այս պահին դրան է միացել 10 քաղաքացի:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը