Ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է (տեսանյութ)
Ռուս զույգը բարձրացել է Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողը ու այնտեղ պաստառ փակցրել՝ «Երբ սիրո ուժը հաղթի իշխանության հանդեպ սիրուն, աշխարհը կճանաչի խաղաղությունը» գրառմամբ։։ Ռուս ալպինիստներ Անջելա Նիկոլաուն և Իվան Բիրկուսը բարձրացել են 443 մետրբարձրությամբ շենքի վրա տեղադրված ալեհավաքին, որտեղ ծավալել են խաղաղության և սիրո մասին գրությամբ պաստառ, ապա, ըստ ամենայնի, նշանադրվել։ Սակայն ռոմանտիկ արարքն ավարտվել է նրանց ձերբակալությամբ։
Զույգը, որը հայտնի է բարձրահարկ շենքեր առանց թույլտվության հաղթահարելու իր վտանգավոր արկածներով, դարձել է նաև 2024 թվականին թողարկված Netflix-ի «Skywalkers: A Love Story» վավերագրական ֆիլմի հերոսը։ Սև հագուստով և դիմակներով, սակայն առանց անվտանգության ամրակների, նրանք կանգնել են ալեհավաքի նեղ հարթակի վրա և նույնիսկ համբուրվել։ Այնուհետև բացել են պաստառ, որի վրա գրված էր. «Երբ սիրո ուժը հաղթում է իշխանության սիրուն, աշխարհում խաղաղություն է տիրում»։
Տեսանյութը՝ այստեղ


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է