Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ հղված շնորհավորական ուղերձների համար։ Այս մասին Ուկրաինայի նախագահը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքների համար։
Մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի երկխոսությունն այժմ ակտիվացել է։ Հուսով ենք, որ դրան կհետևի ավելի սերտ համագործակցություն նաև այլ մակարդակներում և բազմաթիվ ոլորտներում։ Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր, և Ուկրաինան ողջունում է այս ընտրությունն ու պատրաստ է աջակցել ամենուր, որտեղ դա հնարավոր է»,-նշել է Վոլոդիմիր Զելենսկին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան