Ուկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգեր
Ուկրաինան ստացել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ հրթիռներ, ֆրանսիական Crotale հրթիռային համակարգեր և ամերիկյան AIM հրթիռներ: Բացի այդ, գործընկերները կտրամադրեն նպատակային աջակցության փաթեթներ Ուկրաինայի շրջաններին, էներգետիկ համակարգին և անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպման ժամանակ։
Զելենսկու խոսքով՝ օգոստոսի 24-ին Կիևում «Կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովի ժամանակ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանության վերաբերյալ։ «Մենք ստացել ենք հաստատում մի քանի Crotale հակաօդային պաշտպանության համակարգի և դրանց համար նախատեսված հրթիռների փոխանցման մասին, չեմ ասի, թե որ երկրից: Մենք նաև ստացել ենք AIM հրթիռներ: Սրանք մեզ համար շատ կարևոր հրթիռներ են. մենք դրանք օգտագործում ենք թշնամու հրթիռները խոցելու համար», - Զելենսկու խոսքերն է մեջբերում «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Ուկրաինայի նախագահը նաև հաստատել է ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար լրացուցիչ զինամթերքի խմբաքանակի ստացումը։ «Եվ, անկեղծ ասած, նույնպես չեմ ասի, թե որ երկրից, Patriot-ի համար ևս մի քանի հրթիռ է եկել: Չեմ կարող ասել, թե քանիսը, բայց մի քանիսը: Մեզ ավելին է հարկավոր», - նշել է Զելենսկին։
«ՌԲԿ-Ուկրաինա»-ն նշում է, որ բացի օդային պաշտպանության ամրապնդումից, գագաթնաժողովից հետո Կիևի գործընկերները հայտարարել են որոշակի տարածաշրջանների և տնտեսական ոլորտների համար աջակցության նոր փաթեթների մասին։ «Մենք աջակցություն ենք ստացել Բելգիայից, Դանիայից՝ Նիկոլաևի ուղղությամբ։ Էստոնիան աջակցում է Ժիտոմիրին», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ «Կամեցողների կոալիցիայի» անդամները նաև աջակցել են վետերանների հետ կապված մի քանի նախագծի, իսկ Բելգիան և Գերմանիան առանձին հայտարարել են Ուկրաինայի համար էներգետիկ փաթեթների մասին։ Շվեդիան էլ, Զելենսկու խոսքով, զգալի ֆինանսավորման փաթեթ է տրամադրում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։
Բացի այդ, օգոստոսի 24-ին Բրիտանիայի կառավարությունը MBDA պաշտպանական ընկերությանը թույլ է տվել գաղտնազերծել բրիտանա-ֆրանսիական արտադրության Storm Shadow/SCALP հեռահար հրթիռների բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությունը, որը թույլ կտա դրանք արտադրել հենց Ուկրաինայի տարածքում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ