Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ
Սամվել Կարապետյանի կուսակիցներից մեկն այս կիրակի օրով «ուժեղ» սուտ է հորինել, որը ցավոք, տարածվում է նաև որոշ լրատվամիջոցներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի բժշկական կենտրոնը, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող: Շատ կտխրե՞ք, որ ասեմ նախարար Անահիտ Ավանեսյանի` ոլորտի կառավարման այս շրջանում Մեղրիի ԲԿ-ում կտեղադրվի ժամանակակից ԿՏ սարք, կբացվի հեմոդիալիզի ծառայություն, մինչև մայիս կներդրվի շտապօգնության նոր որակի ծառայություն, կառուցվում է դիահերձարանի մասնաշենքը, սարքավորումներով հագեցել են գրեթե բոլոր բաժանմուքները, մեկ ծնունդի դիմաց փոխհատուցվող գումարը, ի տարբերություն այլ համայնքների, Մեղրիի պարագայում փոխհատուցվում է 2 գործակցով (2х):
Ի դեպ, նոր բուժկենտրոն ենք նախատեսում կառուցել Գորիսում, առաջիկայում կբացենք Սիսիանի մարզային նշանակության ԲԿ-ն, Կապանում վերանորոգման փուլում է պոլիկլինիկան, Կապանի ԲԿ-ն հագեցվել է նոր ԿՏ-ով , առաջիկայում կունենա մամոգրաֆի կաբինետ և այդպես շարունակ...
Ավելին` այս տարի շահագործման կհանձնվեն համայնքային 29 ամբուլատորիաներ, որոնք գրեթե կապ չեն ունենալու «գյուղի ամբուլատորիա» ասված մինչ այժմ մեր տեսածի հետ։ Հարգելի´ ընդդիմախոսներ, չարախնդալու առիթ չե՞ք գտնում: Դուք` չգիտեմ, բայց մեղրեցիներս լավ ենք հիշում ոչ վաղ անցյալի Մեղրի ԲԿ-ի «կառավարման էպոխան»»,-նշել է նա:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը