Հեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունի
Փարիզում սոցիալիստ Էմանուել Գրեգուարը, հավաքելով ձայների մոտ 53%-ը, դարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքի նոր ղեկավարը։ Հաղթանակից հետո Գրեգուարը, հավատարիմ մնալով իր «էկոլոգիական» կերպարին, քաղաքապետարան է ուղևորվել ոչ թե լիմուզինով, այլ հեծանիվով՝ Փարիզի փողոցներում ողջունելով իրեն սատարող հազարավոր մարդկանց։
Գրեգուարը ստիպված էր պայքարել աջակողմյան ուժերի ուժեղ թեկնածուի՝ մշակույթի նախկին նախարար Ռաշիդա Դատիի դեմ, ով ստացել է ձայների մոտ 38%-ը և պարտությունից հետո արժանապատվորեն ընդունել արդյունքները։ Գրեգուարի ճանապարհին եղել է ևս մեկ լուրջ մարտահրավեր՝ ձախակողմյան «Չհնազանդվող Ֆրանսիա» կուսակցության թեկնածու Սոֆյա Չիկիրուն, ում հետ նա հրաժարվել է դաշինք կազմել՝ պահպանելով իր կենտրոնամետ-ձախ ռազմավարությունը։
Նորընտիր քաղաքապետին առաջիններից մեկը շնորհավորել և քաղաքապետարանի շեմին ողջունել է գործող քաղաքապետ Անն Իդալգոն, ով թեև նախկինում քննադատել էր նրա թեկնածությունը, բայց այժմ ջերմորեն փոխանցել է քաղաքի «բանալիները» իր նախկին տեղակալին։
Գրեգուարին սատարել է նաև Փարիզի լեգենդար նախկին քաղաքապետ Բերտրան Դելանոեն։ Իր հաղթական ելույթում Գրեգուարը շեշտել է. «Փարիզը երբեք չի դառնա ծայրահեղ աջերի քաղաք. սա առաջադեմ և շնչող Փարիզի հաղթանակն է»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից